Հակակոռուպցիոն կոմիտեում առաջարկվում է ձևավորել Կարգապահական հանձնաժողով

Լուրեր

09.07.2026 | 21:27
Սոֆիա Բաղրամյանը՝ Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
09.07.2026 | 21:19
«Ուիմբլդոնի» կանանց մրցաշարում հայտնի են եզրափակիչի մասնակիցները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 21:07
Մանվել Վարդանյանը՝ մինչև 10 տարեկանների Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն
09.07.2026 | 21:00
Տհաճ էր Ծառուկյանին գետնին տապալելու տեսարանը, բայց գուցե դիմադրել է՝ այդ պատճառով գնացին այդ քայլին․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 20:56
Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
09.07.2026 | 20:52
Ստամբուլում վնասել են հայկական գերեզմանատան դամբարանները
09.07.2026 | 20:43
ԱԺ անցած ՔՊ-ականները իրենց ճակատին կրում են ԲՀԿ-ի գողացված ձայների դրոշմը. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 20:29
Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվեց
09.07.2026 | 20:24
Գաղտնի պլանով Ալեն Սիմոնյանին ճանապարհեցինք. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 20:00
Փաշինյանն իրագործում է իր խոստումը, որ Գագիկ Ծառուկյանին պետք է բոմժ դարձնի․ ռեպրեսիվ գործիքներ է կիրառում․ Դավիթ Անանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 19:45
Փակ նիստից տեղեկություն հաղորդողը Մանուկյա՞նն է եղել․ նախկին պատգամավորը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 19:35
Մոսկվան չի առարկում․ ԱՄՆ-ն ու Թուրքիան քննարկում են C-400-ները երրորդ երկրի վաճառքի հարցը
09.07.2026 | 19:21
Պուտինը, հավանաբար, կընտրի Ուկրաինայում պատերազմի էսկալացիան՝ չնայած Թրամփի կողմից հնչող հրադադարի կոչերին․ Reuters
09.07.2026 | 19:12
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց
09.07.2026 | 19:08
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր
Բոլորը

Կառավարությունը հավանություն է տվել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է Հակակոռուպցիոն կոմիտեում կարգապահական վարույթների իրականացման կարգավորումների մասով առավել համապարփակ իրավակարգավորումներ ունենալու անհրաժեշտությամբ․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Հիմնավորման համաձայն՝ հանրային ծառայության բարեվարքության ամրապնդման գործում առանցքային դերակատարում ունի կարգապահական համակարգի ձևավորումը և այդ տեսանկյունից կարևոր է տեղի ունեցող բոլոր խախտումներին պատշաճ ու համաչափ արձագանքի ապահովումը: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է ձևավորել ընկալում և վստահություն առ այն, որ վարքագծի կանոնները կիրառվում են արդարացի, օբյեկտիվ և ժամանակին, ինչը հնարավոր է ապահովել կարգապահական վարույթների իրականացման գործուն և արդյունավետ մեխանիզմի սահմանման միջոցով: Օրինագծով՝ առաջարկվում է լրացնել համապատասխան կանոնակարգումներ՝ Կարգապահական հանձնաժողովի ձևավորման կառուցակարգեր ստեղծելու նպատակով: Մասնավորապես, առաջարկվում է կոմիտեում ձևավորել հանձնաժողով, որը բաղկացած է 8 անդամից: Հանձնաժողովի անդամները կնշանակվեն 3 տարի ժամկետով, իսկ նախագահի պաշտոնավարման ժամկետը կլինի 1 տարի:

Նախագծով նաև հստակեցվում են կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու ընթացակարգերը. նախատեսվում է, որ կոմիտեի ծառայողի նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունն ունի երկու փուլ` նախնական ուսումնասիրություն և կարգապահական վարույթ: Կարգապահական վարույթի իրականացման համար առաջարկվում է սահմանել հստակ ժամկետներ: Սահմանվել են նաև երաշխիքներ կոմիտեի ծառայողների իրավունքների ապահովման տեսանկյունից. ծառայողն իրավունք ունի բացատրություն տալու իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ, ստանալ իրավաբանական օգնություն, այդ թվում հանդես գալ ներկայացուցչի միջոցով: