Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի գործով նիստը կրկին հետաձգվեց

Լուրեր

28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, այսօր հերթական անգամ հետաձգեց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի և վերջինիս սանիկ Նորայր Փանոսյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Փանոսյանի պաշտպանը դատարանին բժշկական կենտրոնից ստացված տեղեկանք էր ներկայացրել՝ համաձայն որի՝ Փանոսյանն ամիսներ առաջ վիրահատվել է, որից հետո վերջինիս մոտ հետվիրահատական բարդություններ են առաջացել։ Ըստ տեղեկանքի՝ Նորայր Փանոսյանին նստել չի կարելի, բժշկական կենտրոնը Փանոսյանին նաև մոտ երկու ամսվա դեղորայքային բուժում է նշանակել։

Դատարանը որոշել էր գրություն ուղարկել բժշկական կենտրոն՝ պարզելու համար, թե որքան կտևի Փանոսյանի ապաքինումը։ Բժշկական կենտրոնն ի պատասխան դատարանի գրության հայտնել է, որ դեռևս փետրվարի 8-ին, այսինքն՝ նախորդ դատական նիստի ընթացքում Փանոսյանի առոսղջական վիճակի վերաբերյալ տվել է տեղեկանք, այսինքն՝ որևէ նոր հանգամանք՝ կապված Փանոսյանի առողջական վիճակի հետ, առկա չէ։

Դատարանը որոշեց դատական նիստը կրկին հետաձգել և հաջորդը նշանակել մարտի 9-ին։

Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի՝ 2010 թվականից մինչև 2014 թվականը Արդարադատության նախարար եղած Հրայր Թովմասյանն, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։ Բացի այդ Հրայր Թովմասյանը, նույն շահագրգռվածությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ համակցությամբ՝ հարկադրվել է ՀՀ նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։ Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանի մեղադրանքը ևս այս դրվագների վերաբերյալ է։ Նրանք իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Դեռևս գործի նախաքննության ընթացքում Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ օրվա իշխանությունը խնդիր ունի արագ ձերբազատվելու իրենից՝ որպես ՍԴ նախագահ։

Արաքս Մամուլյան