Թուրքիայում 78 մարդու են կալանավորել սոցցանցերում երկրաշարժի վերաբերյալ «սադրիչ» գրառումների համար

Լուրեր

13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
Բոլորը

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 78 մարդու, որոնք մեղադրվում են փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերի վերաբերյալ սոցիալական ցանցերում «սադրիչ» գրառումների միջոցով վախ և խուճապ տարածելու համար։ Նրանցից 20-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավումը, գրում է Gercek News-ը։

Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը հայտնել է, որ 613 մարդու է նույնականացրել, որոնք մեղադրվում են «սադրիչ գրառումներ անելու համար», 293-ի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Այս խմբից գլխավոր դատախազը կարգադրել է կալանավորել 78-ին։ Վարչությունը նաև նշել է, որ 46 կայք է փակվել, որոնք փորձել են գողանալ երկրաշարժից տուժածների համար նվիրատվությունները, փակվել է սոցիալական ցանցերի 15 օգտահաշիվ, որոնք ներկայացվել են որպես պաշտոնական հաստատություններ:

Անցյալ հոկտեմբերին Թուրքիայի խորհրդարանն ընդունեց օրենք, որի համաձայն՝ լրագրողները և սոցիալական ցանցերի օգտատերերը կարող են մինչև 3 տարով ազատազրկվել «ապատեղեկատվություն» տարածելու համար։ Սա մտահոգություն էր առաջացրել իրավապաշտպան կազմակերպությունների և եվրոպական տարբեր երկրների շրջանում։

Բացի այդ, Թուրքիայի իշխանություններն անցյալ շաբաթ 12 ժամով արգելափակել էին Twitter-ի հասանելիությունը՝ պատճառաբանելով ապատեղեկատվության տարածումը, ինչն առաջ բերեց ընդդիմադիր քաղաքական գործիչների և մարդկանց զայրույթը, որոնք օգտագործում էին այս հարթակը՝ հարազատներին ու մտերիմներին գտնելու և փրկարարական աշխատանքների մասին տեղեկությունները կիսելու համար:

Էմմա Չոբանյան