2023թ. հունվարին 394 հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ կանոնների խախտում
Հասարակություն
13.02.2023 | 17:02Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. հունվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը․ տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից։
2023 թվականի հունվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կանոնների խախտում արձանագրվել է 394 հարկ վճարողների մոտ:
Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է 110.2 մլն դրամի չափով տուգանք: