Թուրքական պետական «Անադոլու» գործակալությունն անդրադարձել է հայ փրկարարների աշխատանքին. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
Բոլորը

Երկրաշարժից տուժած Թուրքիայի Ադըյաման քաղաքում հայ փրկարարների աշխատանքին առանձին հրապարակմամբ անդրադարձել է պետական «Անադոլու» գործակալությունը՝ նշելով, որ Հայաստանի փրկարարական խումբը կազմված է 28 հոգուց։

Գործակալության թղթակիցը զրուցել է Հայաստանի ՆԳՆ որոնողափրկարարական ջոկատի անդամ Գարի Արմաղանյանի հետ, որն իր ցավակցությունն է հայտնել երկրաշարժի հետևանքով զոհվածների հարազատներին։

«Մենք ժամանել ենք Թուրքիայի Հանրապետություն Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ։ Փետրվարի 7-ին մենք ժամանել ենք Գազիանթեփի օդանավակայան։ Վաղ առավոտյան ուղևորվել ենք Ադըյաման և շարունակում ենք որոնողափրկարարական աշխատանքները։ Ո՛չ ես, ո՛չ էլ մեր թիմի անդամները երբեք նման երկրաշարժ չենք տեսել»,- ասել է հայ փրկարարը։

Լրատվամիջոցը նաև հիշեցնում է, որ  35 տարվա ընթացքում հայ-թուրքական սահմանը փակ է, և անցակետը բացվել է այդ ընթացքում առաջին անգամ Հայաստանի մարդասիրական օգնությունը Թուրքիա հասցնելու համար։

Հավելենք, որ հայ փրկարարները արդեն երեք հոգու կյանք են հասցրել փրկել`դուրս բերելով փլատակներից։

Էմմա Չոբանյան