Տեղի է ունեցել Հակակառուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը

Լուրեր

09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ջերմուկում տեղի է ունեցել Հակակառուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցել են օրենսդիր, գործադիր, դատական համակարգերի, ինչպես նաև Քաղաքացիական հասարակության և այլ մարմինների ներկայացուցիչներ: Անցնելով օրակարգային հարցերին, նախ անդրադարձ է կատարվել կոռուպցիայի կանխարգելման ներկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին: Մասնավորապես, քննարկվել են հայտարարագրման համակարգին, կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանը, հակակառուպցիոն կրթությանը վերաբերող հարցեր:

Նշվել է, որ հայտարարագրման համակարգը տվել է դրական արդյունքներ վերահսկողության առումով: Համակարգի զարգացման ուղղությամբ արդեն իսկ ներդրվել է էլեկտրոնային նոր համակարգ, որով էլ այս տարի պաշտոնատար և նրանց փոխկապակցված անձինք լրացնելու են հայտարարագրերը: Տվյալ համակարգում արդեն իսկ ներբեռված են մի շարք տվյալներ և հնարավորություն է տալու առավել պարզ եղանակով լրացնել հայտարարագրերը: Համակարգն ունենալու է տեղեկատվությունը ներբեռնելու հնարավորություն և իրականացնելու ինքնուրույն վերլուծություն:

Նշվել է, որ նախորդ տարվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից էապես ավելացել են հայտարարգրերի վերլուծության ծավալները` ռիսկային ցուցանիշների հիման վրա: 2020 թվականի համեմատ նախորդ տարի Գլխավոր դատախազություն առավել քիչ թվով գործեր են ուղարկվել, սակայն ավելացել են վարչական վարույթները: Նշվել է, որ հանձնաժողովի գործունեությունը և հայտարարագրման համակարգը շարունակաբար բարելավելու նպատակով անհրաժեշտ են օրենսդրական նոր փոփոխություններ:

Կուսակցությունների ֆինանսական վերահսկողության և հաշվետվողականության մակարդակի բարձրացման ոլորտում ներդրվել են կոռուպցիան կանխարգելող մեխանիզմներ: Կարևորվել է հակակառուպցիոն կրթության ուղղությամբ իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Պատասխանատուները նշել են, որ հակակառուպցիոն կրթության ծրագրեր են ներդրվելու նախակրթարաններից մինչև բուհական համակարգ:

Միաժամանակ, ներկայումս ընթացքի մեջ է Հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակման գործընթացը:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել բարեվարքության ուսումնասիրություններին, հանրային ծառայությունում շահերի բախման, վարքագծի կանոնների, անհամատեղելիության, նվերների ընդունման և բարեվարքության հետ կապված այլ հարցերի:

Քննարկման առարկա են դարձել նաև կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգին, վերջինիս հնարավորություններին, առկա խնդիրներին և դրանց լուծման հեռանկարաներին առնչվող հարցեր:

Ամփոփելով` վարչապետը կարևորել է հակակառուպցիոն ոլորտում իրականացվելիք նոր ծրագրերի, համակարգերի զարգացման ու օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ հանրային պատշաճ իրազեկման ապահովումը: «Այժմ մենք պետք է կենտրոնանանք Հակակառուպցիոն նոր ռազմավարության բովանդակության վրա: Այսօրվա նիստում հնչեցված առաջարկությունները պետք է դառնան ուղենիշ ռազմավարության համար: Հակակառուպցիոն քաղաքականության և կոռուպցիայի դեմ սկզբունքային պայքար մղելու մեր կառավարության հանձնառությունը և կամքը որևէ կերպ սասանված չէ անգամ մեկ մի միլիմետր»,- ընդգծել է վարչապետը` ավելացնելով, որ պետք է ունենալ հակակառուպցիոն հստակ ստանդարտներ: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է պատկան գերատեսչությունների կողմից մամուլում ներկայացված կոռուպցիոն բնույթի հրապարակումների վերաբերյալ պատշաճ հետաքննության իրականացումը: «Սա սկզբունքային հարց է, որևէ բան անարձագանք թողնել չի կարելի, պետք է գնանք մինչև վերջ և արդյունքների մասին հանրությանը տրամադրենք տեղեկատվություն»,- նշել է վարչապետը: Առանձնակի կարևորվել է նաև ազդարարման համակարգի վերաբերյալ քաղաքացիների շրջանում ակտիվ հանրային իրազեկման իրականացումը: «Ազդարարի ինստիտուտի զարգացմանը պետք է անպայման մեծ ուշադրություն դարձնել և այդ խնդիրը ներառել հակակառուպցիոն քաղաքականության նոր ռազմավարության մեջ»,- շեշտել է վարչապետ Փաշինյանը: