Հալեպում հայ փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Հասարակություն
11.02.2023 | 10:55Ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած Սիրիային օգնելու նպատակով Հալեպ ուղևորված հայ փրկարարների խումբը տեղում շարունակում է որոնողական աշխատանքները։ Այս մասին գրառում է կատարել Սիրիայում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը։
«Որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասվում է հյուպատոսարանի «Ֆեյսբուք»-ի էջի գրառման մեջ։
Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայում զոհերի թիվը 3513 է, մի քանի հազար մարդ վիրավոր է։