Ադըյամանում, որտեղ աշխատում են հայ փրկարարները, բնակչության կեսն արմատներով հայեր են․ պատմում է Կարո Փայլանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Հզոր երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը միայն Թուրքիայում գերազանցել է 8,500-ը։ Զոհերի թվում կան Թուրքիայում բնակվող ինչպես քրիստոնյա, այնպես էլ մահմեդական հայեր։ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը Factor TV-ին փոխանցեց, որ 150-ից 200 հայ է բնակվում Մալաթիա նահանգում, սակայն մահմեդական հայերի շրջանում էլ մեծ կորուստներ կան։

«Ես հիմա Մալաթիայում եմ, այստեղ ազգականներ և ընկերներ ունեմ։ Դժբախտաբար, Մալաթիա նահանգում 3 զոհ ունենք։ Կա նաև ջրի, հացի, գազի և էլեկտրականության խնդիր»,- ասաց Փայլանը։

Նրա խոսքով՝ տարրական պայմաններ չկան, մարդիկ չեն կարողանում իրենց տուն վերադառնալ։ Հիվանդանոցներում շատ վիրավորներ կան, և շատերին այլ նահանգներ են տեղափոխում օդանավերով։ Կարո Փայլանը նշեց, որ երկրաշարժից տուժած հայեր կան նաև Ադըյաման նահանգում։

«Կարող եմ ասել, որ Ադըյամանի բնակչության կեսն արմատներով հայեր են։ Հիմա Հայաստանից եկող խումբը հենց այստեղ պետք է աշխատի, և նրանք պետք է օգնեն բոլոր ժողովուրդներին։ Հիմա ազգություն որոշելու ժամանակ չէ․ թուրք, քուրդ, հայ, ով էլ լինի՝ պետք է օգնել»,- ասաց Թուրքիայի խորհրդարանի պատգամավորը։

Ըստ Փայլանի՝ կան հայկական եկեղեցիներ և այլ կառույցներ, որոնք վնասներ են կրել երկրաշարժի պատճառով, սակայն ոչ այնքան մեծ, և հնարավոր է դրանք վերականգնել։

Անի Թամրազյան