Ընտրությունները՝ սեպտեմբերի վերջին. ԸՕ-ի ընդունումից հետո Փաշինյանը հրաժարական կտա. «Ժամանակ»

Լուրեր

17.12.2025 | 13:06
Նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերը կկնքվեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ․ ՈՒՂԻՂ
17.12.2025 | 12:54
Դատարանը ՊՍԺ-ին պարտավորեցրել է 61 միլիոն եվրո վճարել Մբապեին
17.12.2025 | 12:45
Ավինյանի անունը հանել եմ, նույնաբովանդակ հաղորդում ներկայացրել, քրեական վարույթ է հարուցվել․ Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 12:34
Թուրքիան որոշում է կայացրել արտաքսել ադրբեջանցի  ընդդիմադիր գործչին. Բաքվում նրան սպառնում է ձերբակալություն
17.12.2025 | 12:25
ՔՊ վարչության մեծ մասը դեմ է քվեարկել իմ թեկնածությանը. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 12:17
Արման Ծառուկյանն ու Մեհդի Բայդուլաևն անցկացրել են հայացքների մենամարտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 12:12
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից բնակելի տներ են վնասվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 12:04
ՀՀ-ն ու Լյուքսեմբուրգը ռազմավարական գործընկեր դարձան // Վարդանյանի դատը մոտենում է ավարտին․ ԼՈՒՐԵՐ
17.12.2025 | 11:51
Թրամփը լիովին արգելել է Սիրիայի և մի շարք  այլ երկրների քաղաքացիների մուտքը  ԱՄՆ 
17.12.2025 | 11:45
Հայկ Սարգսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.12.2025 | 11:33
Տեր Շտեգենը վերադարձել է խաղադաշտ ու մասնակցել «Բարսելոնայի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 11:22
Դոնալդ Թրամփը հայտարարել է Վենեսուելայի ծովային շրջափակման մասին
17.12.2025 | 11:10
FIFA The Best. Ում օգտին են քվեարկել Էդուարդ Սպերցյանը և Եղիշե Մելիքյանը
17.12.2025 | 11:06
Չախոյանը հաղորդում է ներկայացնում Ավինյանի դեմ․ պնդում է՝ 700 հզր դոլար է հափշտակվել․ ՈՒՂԻՂ
17.12.2025 | 10:42
Համաձայնագիրը խաղաղության հիմքն է, եթե կա բարի կամք և փոխադարձ հարգանք. իսպանացի պատգամավորը՝ Երևան-Բաքու երկխոսության մասին
Բոլորը

«Ժամանակ» թերթը գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է խորհրդարանական արտահերթ ընտրությունները կազմակերպել սեպտեմբերի վերջին: Ընտրական օրենսգրքի փոփոխությունները խորհրդարան կբերեն առաջիկա օրերին՝ այն հաշվարկով, որ մինչև խորհրդարանի պաշտոնական արձակուրդի մեկնարկը՝ հուլիսի 15-ը, խորհրդարանը ընդունի այն:

 

Օրենսգրքի ընդունումից անմիջապես հետո Փաշինյանը հրաժարական կտա՝ նախաձեռնելով խորհրդարանի լուծարման գործընթացը: Իսկ որպեսզի որևէ այլ խորհրդարանական խմբակցություն չհամարձակվի սեփական թեկնածու առաջադրել, Փաշինյանը կոչով կդիմի ժողովրդին՝ պաշտպանելու հեղափոխության նվաճումները:

Նման շտապողականությունը պայմանավորված է գիտակցությամբ, որ հեղափոխական էյֆորիան անցնում է, իսկ խնդիրները մնում են չլուծված:

Նշենք, որ հոկտեմբերի 5-ին Հայաստանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, սակայն ընտրությունները ավարտված կլինեն սեպտեմբերի վերջին, իսկ հոկտեմբերին հանգիստ կկազմակերպվի գագաթնաժողովը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: