«Ասեկոսեները խիստ չափազանցված են». բարեգործության օրինագծից բողոքող «Ծառուկյան դաշինքը» չի հեռանա Փաշինյանի կառավարությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
Բոլորը

Չնայած «Բարեգործության մասին» օրենքի փոփոխության առթիվ ԱԺ ամբիոնից «Ծառուկյան» դաշինքի հնչեցրած խիստ քննադատությանը, նույն դաշինքի պատգամավոր, ԲՀԿ փոխնախագահ Սերգեյ Բագրատյանը Factor.am-ի հետ զրույցում վստահեցնում է, որ ԲՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի կառավարությունից հեռանալու մտադրություն չունի:

«Այդ ասեկոսեները խիստ չափազանցված են: Չկա նման մտայնություն: Կա առողջ քննարկելու ցանկություն»,- ասաց Բագրատյանը՝ հավելելով, որ իրենց համար անսպասելի էր այդ օրենքի «արագ և արտահերթ ռեժիմով քննարկելու ցանկությունը»:

ԲՀԿ-ում վստահ են, որ լեզու կգտնեն: «Ես վստահ եմ, որ համազգային այս ուժը հնարավորություն չունի սայթաքելու»,- շեշտեց ԲՀԿ փոխնախագահը: Միևնույն ժամանակ Սերգեյ Բագրատյանը օրինագծում ենթատեքստ է տեսնում: «Օրենքի մեջ ենթատեքստ եմ տեսնում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական կազմակերպությանն ուղղված»,- նկատեց Բագրատյանը՝ հավելելով, որ եթե կան թերություններ, իրենք պատրաստ են քննարկել:

«Իհարկե, անպայման մերժելու ենք բոլոր այդ թերությունները: Եկեք մտածենք, որ նախընտրական շրջանում ոչ մի բարեգործական ակցիա չիրականացվի»,- առաջարկեց ԲՀԿ-ական պատգամավորը՝ պնդելով, որ պատրաստ են ցանկացած քննարկման:

Մեր հարցին, թե արդյոք ԲՀԿ միակ կռվանը ընտրություններում բարեգործությո՞ւնն է լինելու, դրանով է այն տարբերվելու մյուսներից, և արդյոք չի՞ համարում, որ գյուղացիներին սերմացու կարտոֆիլ, «տուկի թել» կամ այլ ապրանքներ բաժանելով ընտրություններ անցկացնելու ժամանակներն անցել են, Սերգեյ Բագրատյանն ասաց. «Երեսուն տոկոս աղքատություն ունեցող երկիրը առանց բարեգործության իսկապես շատ ավելի ծանր վիճակում կհայտնվեր: Տարիներ շարունակ այդ բարեգործությունը չի դիտարկվել քաղաքական հաշվեկշռի խախտում: Ես մերժելով մերժում եմ որևէ տիպի ընտրակաշառք, դա այն ախտն էր, որ մեր երկրին ամենամեծ վնասը հասցրեց»:

ԲՀԿ ներկայացուցիչը նաև հիշեցրեց, որ այդ օրինագիծը հեղինակել է ՀՀԿ-ն, «որպեսզի ընդդիմությունը հնարավորություն չուենա օգնել հանրությանը ու ներկայանալ բարի գործով»:

Հստակեցմանը, թե ի վերջո օրինագիծը Գագիկ Ծառուկյանի դեմ է, ԲՀԿ փոխնախագահն ասաց. «Քավ լիցի, մենք մտավախություն ունենք, որ շատերը կարող են ընկալել այդպես»:

Այս օրերին նկատելի է, որ ԲՀԿ-ն ակտիվ երաշխավորում է քաղբանտարկյալների ու «Սասնա ծռերի» ազատ արձակման համար: Մեր հարցին, թե արդյոք ակնկալիք ունե՞ն, որ նրանք կաջակցեն ԲՀԿ-ին առաջիկա ընտրություններում, Բագրատյանն ասաց. «Մարդիկ են, ովքեր պայքարել են ռեժիմի դեմ, պետք է օգնել այդ մարդկանց, թե ոչ: Ակնկալում ենք, որ նրանք ժողովրդի կողքը կլինեն: Պետք չի ակնկալել անձնավորված: Պետք է օգնենք այս համաժողովրդական շարժմանը»:

«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչը ԱԱԾ-ի բացահայտումները «հրաշալի» է գնահատում, միևնույն ժամանակ մտավախություն չունի, որ բացահայտումները կարող են հասնել ԲՀԿ-ական նախկին պաշտոնյաներին:

Մանրամասները դիտեք Սերգեյ Բագրատյանի հետ Factor.am-ի հարցազրույցում:

Մարինե Խառատյան