«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանն ազատ արձակվեց
Հասարակություն
15.06.2018 | 16:14Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավորը Արշակ Վարդանյանի որոշմամբ «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանն ազատ արձակվեց:
Դատարանը բավարարեց խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Հովհաննես Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխելու անձնական երաշխավորությամբ էին հանդես եկել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները: