Ամփոփվել են քրեակատարողական հիմնարկների 2022թ.-ի գործունեության արդյունքները

Լուրեր

09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
Բոլորը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների՝ 2022 թվականի գործունեության արդյունքներն ամփոփելու, ինչպես նաև ազատազրկված անձանց պահման պայմանների ընթացիկ վիճակին ծանոթանալու նպատակով Քրեակատարողական ծառայության պետի տեղակալներն աշխատանքային այց են կատարել քրեակատարողական հիմնարկներ․ տեղեկացնում են ՔԿԾ-ից։

Այցերի շրջանակներում փետրվարի 2-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանն այցելել է «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ, իսկ պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վարդգես Ծաղիկյանը՝ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Քրեակատարողական հիմնարկների կողմից 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություններին հիմնարկների ստորաբաժանումների ղեկավարները մանրամասն ներկայացրել են իրենց ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները, խնդիրներն ու կարիքները:

Մասնավորապես անդրադարձ է կատարվել օպերատիվ իրավիճակի կառավարելիությանը, թմրանյութերի, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի ապօրինի շրջանառությունը կանխարգելող գործընթացներին, հացադուլների և ինքնասպանությունների կանխման ուղղությամբ տարված աշխատանքներին, ինչպես նաև դատապարտյալների օգտակար զբաղվածությանը և ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցերին:

Ծառայության պետի տեղակալներին ներկայացվել են նաև հաշվետու ժամանակահատվածում «Երևան-Կենտրոն», «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում իրականացված շինվերանորոգման ու կենցաղային պայմանների բարելավման աշխատանքները, որոնց շրջանակներում, ի թիվս այլնի, վերանորոգվել են դիտաշտարակները, կատարվել են բարեկարգման աշխատանքներ բնակելի գոտիների և վարչական շենքերի հարակից տարածքներում, կառուցվել և հարդարվել են դասասենյակներ, հոգեբանի ընդունելության սենյակ, վերանորոգվել ու կահավորվել են հաշմանդամների համար նախատեսված խցերը, իսկ զբոսահրապարակում տեղադրվել է վերելակ:

Վերոնշյալ աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով առաջին տեղակալ Ամբակում Գրիգորյանը շրջայց է կատարել «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում, զրուցել է ազատազրկված անձանց հետ, լսել նրանց կողմից բարձրացված հարցերը:

Քրեակատարողական հիմնարկներ այցերի արդյունքներով Ամբակում Գրիգորյանը և Վարդգես Ծաղիկյանը տվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ հատկապես թմրանյութերի և արգելված իրերի ներթափանցման դեպքերը կանխելու ուղղությամբ: