Եվրոպական դատարանը ՀՀ գործողությունները ճանաչել է արդյունավետ վերահսկողություն․ օկուպացիայի մասին որևէ բառ չկա․ Ալվինա Գյուլումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.04.2026 | 15:19
Կեղծ թղթադրամներ իրացնելու գործով 4 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
28.04.2026 | 15:10
Վարչապետի խոսնակը՝ Ջիլիզան Վրաստանին փոխանցելու մասին // Ռուբեն Վարդանյանին այլ բանտ են տեղափոխել․ ԼՈՒՐԵՐ
28.04.2026 | 15:03
Ալիևի հատուկ ներկայացուցիչը Վատիկանում քննարկել է Հարավային Կովկասում խաղաղությունը
28.04.2026 | 14:57
Սալահն այլևս չի խաղա «Լիվերպուլի» կազմում
28.04.2026 | 14:49
Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իտալիայում ռազմական համագործակցության հարցեր է քննարկել
28.04.2026 | 14:43
Կա՞ հեղուկ գազի գնի բարձրացման ռիսկ․ պատասխանում է Էկոնոմիկայի նախարարությունը
28.04.2026 | 14:33
Իլոն Մասկն ընդդեմ Սեմ Ալթմանի. սկսվել է OpenAI-ի դեմ դատական գործընթացը
28.04.2026 | 14:22
Մենք չենք պատրաստվում աջակցել գիտությանը, գիտությունը մեր քաղաքականությունն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 14:12
Բերդավանի տներից մեկում հրդեհ է բռնկվել
28.04.2026 | 14:03
Ռուբիոն ընդգծել է՝ Իրանի հետ ապագա համաձայնագիրը պետք է կանխի միջուկային զենքի ստեղծումը
28.04.2026 | 13:53
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով
28.04.2026 | 13:43
Իսրայելի դեսպանն Ուկրաինայի ԱԳՆ է կանչվել՝ «գողացված հացահատիկով» երկրորդ նավի պատճառով
28.04.2026 | 13:35
Փարիզի Մոնմարշե հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.04.2026 | 13:26
Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները
28.04.2026 | 13:17
Ինդոնեզիայում գնացքի վթարի հետևանքով զոհվել է 14 մարդ, ավելի քան 80-ը՝ վիրավորվել
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ մեկնարկել են խորհրդարանական լսումներ` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ։

«Մեր հանրության մեջ բացակայում է միասնական մոտեցումը. Մի մասը գտնում է, որ Արցախը պետք է միացվի «Հայաստանին, մյուս մասը, որ Արցախի ինքնորոշման իրավունքն է։ Այս հարցի պատասխանն իմանալուց հետո մենք ավելի հստակ կարող ենք ասել, թե վկայակոչված տարբեր փաստաթղթերը, հայտարարությունները որքանով կարող են խանգարել Արցախի հարցի կարգավորմանը, որքանով են դրանք ոչ նպաստավոր»,- լսումների ժամանակ այս տեսակետը հայտնեց ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը։

«Եթե մենք խոսում ենք՝ Հայաստանին միանալու մասին, ապա, այո, այստեղ հարց է առաջանում տարածքային ամբողջականության, այն հայտարարությունների մասին, թե իրապես գործող իշխանությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ նաև Արցախի, իսկ եթե խոսում ենք ինքնորոշման մասին, ապա ցանկացած պարագայում ինքնորոշման իրավունքը պահպանվում է»,- նշեց Ալվինա Գյուլումյանը՝ արձանագրելով միասնական մոտեցման, մշակման անհրաժեշտությունը։

Իսկ թե ինչպես կարելի է շտկել այսօրվա իրավիճակը․ Ալվինա Գյուլումյանի դիտարկմամբ՝ օկուպացիայի մասին և՛ Լավրովի երեկվա, և՛ բոլոր այդ հայտարարություններն արդեն իսկ ժխտված են՝ միջազգային միակ դատական որոշմամբ՝ «Չերագովն ընդդեմ Հայաստանի» գործով, որով ճանաչելով ՀՀ իրավազորությունը,  Եվրոպական դատարանը ՀՀ գործողությունները ճանաչել է արդյունավետ վերահսկողություն, ԵԴ-ն չգնաց տարածքների օկուպացված լինելու առումով և այդ փաստաթղթոըմ օկուպացիայի մասին որևէ բառ չկա» ։

«Այսինքն, մենք, ըստ ԵԴ-ի, իրականացնում էինք որոշակի արդյունավետ իրավազորություն, բայց չէինք օկուպացրել այդ տարածքները, օկուպացիայի մասին որևէ բառ չեք հանդիպի այդ որոշման մեջ»,- նշեց Գյուլումյանը։ -Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, ապա գործը վերաբերում էր հենց Լաչինին և պատահական չէր, որ Ադրբեջանը ընտրել էր հենց լաչինի բնակիչների դիմումները՝ ցույց տալու, թե դա իրենց տարածքն է, ՀՀ-ն բարձրացնում էր անվտանգային և կյանքի ճանապարհ լինելու հարցերը»։

Գյուլումյանի դիտարկմամբ՝ այսօր պետք է կարողանանք օգտվել ՄԻԵԴ նախկին որոշումներից, ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերից, որոնք որևէ ձևով այդ տարածքի նկատմամբ Հայաստանի նկատմամբ որևէ օկուպացիա չեն ճանաչել, ավելին, ճանաչել են դրա ինչ-որ տեղ անհրաժեշտությունը՝ Արցախը Հայաստանի հետ միացման համար։

Գյուլումյանի խոսքով՝ պետք է հիմնավորել, որ սա Հայաստան-Ադրբեջան հակամարտություն չէ և ՀՀ-ն չի կարող փոխարինել Արցախի ժողովրդին, չի կարող արտահայտել նրա կամքը, կարող է միայն սատար կանգնել նրանց ինքնորոշման իրավունքին։

Մանրամասները՝ տեսանյութում։