Մնացական Մարտիրոսյանը չէր կարող դառնալ դատարանի նախագահ, եթե ԲԴԽ-ն նրան կարգապահական պատասխանատվության ենթարկեր

Լուրեր

12.12.2024 | 13:33
Ռանչպարի սահմանին փշալար կա վնասված, ոտնահետքեր են հայտնաբերվել
12.12.2024 | 13:24
Կադիրովը պնդում է, որ Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Չեչնիայի ՆԳՆ հատուկ գնդի զորանոցի վրա
12.12.2024 | 13:15
Մոսկվայում ընթանում է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը․ ՀՀ-ն ներկայացնում է Մհեր Գրիգորյանը
12.12.2024 | 13:13
Հեսա Նոր տարի է գալիս, կսկսեն ասել՝ 7 օրվա բուդը կերանք, մտածում էինք էս տարի չենք թունավորվի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:04
Թբիլիսիում ցուցարարներին պետական հատվածի աշխատողներ են միացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:01
Շիրակի մարզպետն ազատվեց աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:53
Կառավարության սրահների լույսերը վառած են, միացնող-անջատողն ասում ա՝ պետական փող ա, էլի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:42
Պաշտպանը հրապարակեց ԱԱԾ պետի տեղակալի և Ռուբեն Վարդազարյանի միջև խոսակցությունների բովանդակությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:39
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 12:34
Ջրագիծ, մանկապարտեզ է կառուցվում, էդ գյուղի տների արժեքն աճում է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:26
Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆ
12.12.2024 | 12:25
ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար ավելի շատ գումար չի ծախսում, քան ծախսում է պետբյուջեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:14
Ալիևի օգնականը հայտարարել է, թե «սահմանին ԵՄ առաքելությունը պետք է ավարտվի»
12.12.2024 | 12:10
Կառավարական կեցավայրի տները երբեք չեն տաքանում, քիչ ա մնում՝ Իջևանից վառարան ուզենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:06
«Մեր անփոխարինելի նախագծերից է «Զանգեզուրի անցումը»»․ Թուրքիայի տրանսպորտի նախարար
Բոլորը

Հունվարի 30-ին նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց դատավոր Մնացական Մարտիրոսյանին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ նշանակելու վերաբերյալ որոշում՝ հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի հունվարի 23-ի առաջարկությունը։

Մինչև նախագահը կստորագրեր որոշումը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարություն տարածեցին՝ անթույլատրելի համարելով Մարտիրոսյանի նշանակումը դատարանի նախագահի պաշտոնին և պահանջելով, որ Խաչատուրյանը չստորագրի հրամանագիրը։

Քաղհասարակության ներկայացուցիչները հայտարարություն մեջ հիշեցրել էին, որ դեռևս 2022 թվականի նոյեմբերի 21-ին Բարձրագույն դատական խորհուրդը Մնացական Մարտիրոսյանին ընտրել էր որպես Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածու, ինչի կապակցությամբ մի շարք կազմակերպություններ կրկին հանդես էին եկել հայտարարությամբ ու քննադատել Մարտիրոսյանի ընտրությունը։

«Մնացական Մարտիրոսյանի կողմից կայացրած դատական ակտերի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներով հաստատվել են հիմնարար իրավունքների խախտումներ և քաղաքական հետապնդման փաստը, ինչը ի թիվս այլնի, որպես հետևանք ֆինանսական մեծ բեռ է դրել նաև պետության վրա։ Ավելին, Մնացական Մարտիրոսյանի բարեվարքության ստուգման արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն։ Բացասական եզրակացություն տրվել է նաև որպես ազգային փորձագետ ներգրավված «Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցչի կողմից։ Հատկանշական է, որ Մնացական Մարտիրոսյանը վերջնական արդյունքում չի նշանակվել որպես հակակոռուպցիոն դատարանի դատավոր իր իսկ դիմումի համաձայն, սակայն կարճ ժամանակ անց վերջինս Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընտրվել է որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի թեկնածու:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Ակնհայտ է, որ Մնացական Մարտիրոսյանի բացասական մասնագիտական հետագիծը ու բացասական բարեվարքությունը կասկած է առաջացնում հանրության մոտ, որ նա կարող է համապատասխանել դատավորին առաջադրված բարձր չափանիշներին: Մնացական Մարտիրոսյանը շարունակում է մնալ ոչ բարեվարք դատավոր, որի առնչությամբ ցանկացած մասնագիտական առաջխաղացումն էլ ավելի է մեծացնում դատական համակարգի և Բարձրագույն դատական խորհրդի նկատմամբ հանրային անվստահությունը։ Ավելին, Մնացական Մարտիրոսյանի նման ոչ բարեվարք դատավորներին առավել բարձր պաշտոններում առաջադրումը և նշանակումը դեմ է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարացման օրակարգին և վտանգում դատաիրավական ոլորտի բարեփոխումների օրակարգը և դրանով սահմանված նպատակները»,- ասված էր քաղհասարակության ներկայացուցիչների տարածած հայտարարության մեջ։

Ի՞նչ դերակատարություն ունի Հանրապետության նախագահը դատարանի նախագահի նշանակման գործընթացում․ այս հարցը կարգավորվում է   «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով։

Այսպես՝ օրենսգրքի 121-րդ հոդվածը սահմանում է, որ առաջին ատյանի  դատարանի նախագահի թեկնածուի՝ Հանրապետության նախագահին առաջարկումն ու նշանակումն իրականացվում է օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով:

Օրենսգրքի 117-րդ  հոդվածը կարգավորում է  դատավորի թեկնածուի նշանակման կարգը, այսինքն դատավորի թեկնածուի և դատարանի նախագահի թեկնածուի նշանակման կարգը նույնն է։

Դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի համաձայն՝ թեկնածուի համաձայնության դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը նրա թեկնածությունն առաջարկում է Հանրապետության նախագահին:

Առաջարկությունը ստանալու պահից եռօրյա ժամկետում Հանրապետության նախագահն ընդունում է ներկայացված թեկնածուին նշանակելու վերաբերյալ հրամանագիր կամ առաջարկությունն առարկություններով վերադարձնում է Բարձրագույն դատական խորհուրդ: Առաջարկությունն առարկություններով վերադարձվելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը պարտավոր է նիստ հրավիրել:

Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահի առարկությունը չընդունելու հարցը քննարկում և որոշում է կայացնում խորհրդակցական սենյակում` բաց քվեարկությամբ, և եթե առարկությունը չի ընդունում, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ընդունում է ներկայացված թեկնածուին նշանակելու վերաբերյալ հրամանագիր կամ դիմում է Սահմանադրական դատարան:

Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ ԲԴԽ-ի  առաջարկությունը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում հրամանագիր է ընդունում ներկայացված թեկնածուին նշանակելու վերաբերյալ:

Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում վերը նշված գործողություններից որևէ մեկը, ապա թեկնածուին նշանակելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով, ինչի մասին Բարձրագույն դատական խորհրդի նախագահը եռօրյա ժամկետում հրապարակում է հայտարարություն դատական իշխանության պաշտոնական կայքում:

Տվյալ դեպքում Հանրապետության նախագահը առարկություն չի ներկայացրել և ստորագրել  է հրամանագիրը։

Թե ինչ կարգով է ընտրվում դատարանի նախագահի թեկնածուն և ով կարող է ընտրվել որպես այս պաշտոնի թեկնածու, սահմանվում է Դատական օրենսգրքի 121-րդ հոդվածով։

Այսպես՝ Առաջին  ատյանի դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երկու ամիս և ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, իսկ այլ հիմքով առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում թափուր տեղ առաջանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում Դատական դեպարտամենտը կազմում և Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում տվյալ առաջին ատյանի դատարանի բոլոր այն դատավորների ցուցակը, ովքեր ունեն դատավորի ոչ պակաս, քան երեք տարվա փորձառություն, չունեն կարգապահական տույժ, վերջին երեք տարվա ընթացքում չեն նշանակվել տվյալ դատարանի նախագահ և Բարձրագույն դատական խորհրդի անդամ չեն:

Այսինքն՝ դատարանի նախագահ դառնալու համար տույժ չունենալը օրենքի պարտադիր պահանջ է։

Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է ներկայացված ցուցակում ընդգրկված դատավորների անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։ Առաջին ատյանի դատարանի նախագահի նշանակման առաջարկություն ներկայացնելու հարցը քննարկելիս հաշվի է առնում դատարանի նախագահի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտություններն ու որակները բնութագրող հատկանիշները, այդ թվում՝  դատավորի մասնագիտական հեղինակությունը, դատավորի պարտականությունները կատարելիս իր գործընկերների նկատմամբ դրսևորված վերաբերմունքը, դատավորի կազմակերպչական և կառավարչական ունակությունները, կառավարչական բնույթի աշխատանքի փորձառության դեպքում՝ այդ աշխատանքում դատավորի ցուցաբերած հմտություններն ու որակները բնութագրող այլ հատկանիշներ:

Բարձրագույն դատական խորհրդի քվեարկության արդյունքներով Հանրապետության նախագահին է առաջարկվում խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության ձայներն ստացած անձը:

Այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ Բարձրագույն դատական  խորհրդի անդամների առնվազն կեսից ավելին կողմ է քվեարկել Մնացական Մարտիրոսյանի թեկնածություն։

Նշենք, որ Մնացական Մարտիրոսյանի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդում կարգապահական գործ է քննվել, սակայն ԲԴԽ-ն օրենքով սահմանված  եռամսյա ժամկետում չի ավարտել այդ գործի քննությունը։

2022 թվականի  նոյեմբերի 3-ին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ լրացած է եղել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը, ԲԴԽ-ն որոշել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու  միջնորդությունը  թողնվի  առանց քննության:

Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ վարույթը հարուցել էր  Վարդան Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռի հիմքով։ Արդարադատության նախարարոււթյան ներկայացրած միջնորդության համաձայն՝ Վարդան Ջհանգիրյանը 2008-ին ունեցել է ծանր հիվանդություն, որը նույն թվականի ապրիլին փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է։ Ջհանգիրյանին ցուցվել է երկարատև ստացիոնար բուժում հատուկ կլինիկայում՝ խիստ անկողնային ռեժիմով և լրացուցիչ խնամքի պայմաններում, սակայն  2008 թվականի հունիսի 16-ից սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Ջհանգիրյանը  ֆիզիկապես մասնակցել է դատական լսումներին։ Ի վերջո, Վարդան Ջհանգիրյանի առողջական վիճակը վատթարացել է այնքան, որ սեպտեմբերի 9-ին կրկին հոսպիտալացվել է։

Ստացվում է՝ եթե այս գործով ԲԴԽ-ն որևէ տեսակի կարգապահական տույժի ենթարկեր Մնացական Մարտիրոսյանին, վերջինս չէր կարող դառնալ դատարանի նախագահ։

 

Արաքս Մամուլյան