Ո՞վ է Իրանի դեմ հարձակումների հեղինակը․ հարևան երկրում լարվածության հնարավոր ազդեցությունը ՀՀ-ի վրա․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Հունվարի 29-ին ԱԹՍ-ներով հարձակումներ են իրականացվել Իրանի ռազմական օբյեկտների վրա։ Իրանի պետական լրատվամիջոցները հայտնում են, որ թիրախավորվել է Սպահան քաղաքի մերձակայքում գտնվող զինամթերքի գործարանը։ Իրանի ռազմական գերատեսչությունը հայտարարել է երեք անօդաչուների հարձակման մասին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ մեկը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Անօդաչու սարքերի ծագման մասին առայժմ տեղեկություններ չկան։ Պաշտոնական Թեհրանը չի հայտնում նաև թե ովքեր են հարձակման կազմակերպիչները։ Մինչ պաշտոնական աղբյուրները լռում են, միջազգային լրատվամիջոցներն, այդ թվում՝ Reuters-ը հայտնում է, որ Իրանի ռազմական օբյեկտների վրա հարձակվել է Իսրայելը։

Ավելին՝ իսրայելական լրատվամիջոցները պնդում են հարձակումը չափազանց հաջող է անցել, թեև Իսրայելը պաշտոնապես չի հաստատում այս փաստը։ Այս պետության դաշնակիցներից ԱՄՆ-ն էլ հայտարարել է, որ ամերիկյան կողմը Սպահանում իրականացված հարձակման հետ որևէ կապ չունի։

Իրանում ռազմական նշանակության օբյեկտը թիրախավորվում է Թեհրանի ու Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների փակուղում հայտնվելու ֆոնին, նկատում է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։ Նա չի բացառում, որ սա ուղերձ է Իրանին՝ միջուկային ծրագրի վերաբերյալ հարցերը կարգավորել բանակցությունների ճանապարհով։

Ուշագրավ է, որ դեպքից հետո Թեհրանը դեռ որևէ կողմի չի մեղադրել իր երկրի տարածք ներթափանցած ԱԹՍ-ների համար և չի հայտարարել պատասխան գործողությունների մասին։ Փորձագետները նշում են՝ Իրանն այժմ գործողությունների հստակեցման փուլում է։

Երևանում փորձագիտական շրջանակնները քննարկում են հարցը՝ եթե հարևան Իրանը ներքաշվի ռազմական գործողությունների մեջ, ինչպես դա կանդրադառնա Հայաստանի վրա։ Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ նման սցենարի դեպքում Իրանի դիրքերը հնարավոր է թուլանան և ազդեցություն ունենան հայանպաստ դիրքորոշումների վրա։

Բացի Սպահանի զինամթերքի գործարանի վրա հարձակումը, հաղորդվել է Շահիդ Սալիմի քաղաքում գտնվող  շարժիչային յուղի խոշոր գործարանի հրդեհման, Դիզֆուլ քաղաքի ավիաբազայում պայթյունների մասին։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։  Այս դեպքերը, ոչ լրատվամիջոցները, ոչ էլ պաշտոնական գերատեսչությունները չեն կապում արտաքին ազդեցության հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան