Ում հրամանով են «Եռաբլուր»-ից բերման ենթարկել զինվորների ծնողներին. ոստիկանների իրարամերժ ցուցմունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 17:16
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
29.10.2026 | 17:07
Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
29.10.2026 | 17:01
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
29.10.2026 | 16:55
Նորվեգիայի վարչապետը պահանջել է FT-ից հեռացնել այն հոդվածը, թե Պուտինը հեռախոսազրույցում պատմության դասախոսություն է կարդացել
29.10.2026 | 16:51
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
Բոլորը

Անկախության 31-ամյակի օրը «Եռաբլուր»-ից բռնի ուժով բերման ենթարկված զոհված զինծառայողների ծնողները երեկ Քննչական կոմիտեում էին։ Շուրջ 3 ժամ առերեսում էր տեղի ունենում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի հետ։ Ըստ որոշ ոստիկանների ցուցմունքների՝ Խուդինյանն այն պաշտոնյան է, որի հրամանով իրենք սկսել են բերման ենթարկել զինվորների ծնողներին։

2022-ի սեպտեմբերի 21-ի վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներն անհամաչափ բռնի ուժի գործադրմամբ «Եռաբլուր»-ից բերման էին ենթարկել 37 քաղաքացու։ Զոհված զինծառայողների ծնողները փորձել էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին, իրենց խոսքով՝ իրենց որդիների մահվան գլխավոր մեղավորին, մուտք գործել զինվորական պանթեոն։ Ոստիկանությունից Factor TV-ին հայտնել էին, որ նրանք բերման են ենթարկվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։ Մինչ օրս անհետ կորած զինծառայող համարվող Արայիկ Բաղդասարյանի մայրն այս պատճառաբանությունն անհիմն է համարում։

Փաստի առթիվ հարուցված քրեական գործով որևէ անձ մեղադրյալի աթոռին չի հայտնվել, այնինչ դեռ ամիսներ առաջ տուժող են ճանաչվել ծնողներից 20-ը։ Քննությունը, ըստ ծնողների, տեղից շարժվում է միայն իրենց՝ պարբերական դարձած բողոքի գործողություններից հետո։ Նրանք պնդում են՝ ամեն ինչ տեսագրված է, ոստիկանները նույնականացված են, ուստի քննչական մարմիններին ապացուցելու գրեթե ոչինչ չի մնացել։

Զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը երեկվա առերեսումներից մի քանի կարևոր հատվածներ է առանձնացրել։ Փաստաբանը շեշտում է՝ առերեսումները պետք է լինեին ոչ թե ծնողների և ոստիկանների, այլ հենց ոստիկանների միջև, քանի որ նրանց ցուցմունքներում առկա են էական հակասություններ։

Փաստաբանի խոսքով՝ երեկ Խուդինյանն իր ցուցմունքում ասել է, որ իրենք ընդամենն աջակցել են անվտանգության պահպանմանը, իսկ հրաման տվողին չի ճանաչել, այդ մարդը եղել է քաղաքացիական հագուստով։

Վահան Հովհաննիսյանը զարմանքով է արձանագրում․ ըստ Խուդինյանի ցուցմունքի, փաստացի, ոստիկանները գործել են առանց որևէ բարձրաստիճան անձի հրամանի։

Վաղը Հայոց բանակի կազմավորման 31-ամյակն է։ Ինչպես ամեն տարի՝ այս անգամ ևս ակնկալվում է վարչապետի գլխավորությամբ բարձրաստիճան պաշտոնյաների այցը «Եռաբլուր» պանթեոն։ Ծնողներին բռնի բերման ենթարկելուց հետո վարչապետը միայն մեկ անգամ՝ Ամանորին ընդառաջ է այցելել «Եռաբլուր»՝ բաց թողնելով սեպտեմբերի 27-ին պանթեոն այցելությունը՝ հիմնավորումով՝ «առկա մթնոլորտն է՛լ առավել չբորբոքելու համար»։ Արդյո՞ք վաղը Փաշինյանը կայցելի «Եռաբլուր», Կառավարությունից չեն մեկնաբանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան