Մեծ Բրիտանիան աջակցում է Էնթոնի Բլինքենի՝ Լաչինի միջանցքի բացմանն ուղղված ջանքերին

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հունվարի 24-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում հատուկ քննարկում է տեղի ունեցել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ: Արդեն տեղեկացրել էինք, որ բրիտանացի պատգամավորներ Թիմ Լոութոնը, Ջեսիկա Մորդենը, Ջայլս Ֆրենսիս Ուոթլինգը, Ռիչարդ Ջեյմս Շենոնը, Ջոն Ուիթինգդեյլը, Քերոլ Մոնագանը, Քրիս Լոուն, Ռուպա Հակը, Մարտին Դեյը և Սթիվեն Դաուտին հանդես են եկել դատապարտող հայտարարություններով ու պահանջել անհապաղ վերաբացել միջանցքը։ Ելույթ են ունեցել նաև ադրբդեջանամետ պատգամավորներ։

Քանի որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի եվրոպայի հարցերով պետքարտուղար Լեո Դոհրթին քննարկման պահին գործուղման է եղել, ելույթներին հաջորդել է Ամերիկայի և Կարիբյան ավազանի հարցերով պետքարտուղարի խորհրդարականի տեղակալ Դեյվիդ Ռաթլինի ելույթը, որը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան աջակցում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գործադրած ջանքերին։

«Էնթոնի Բլինքենն Ադրբեջանին դրդում է կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ կայուն խաղաղության համաձայնագիր ապահովելու և Լաչինի միջանցքը վերաբացելու ուղղությամբ՝ հումանիտար ճգնաժամից խուսափելու համար։ Ընդգծում եմ, որ Միացյալ Թագավորությունը վճռականորեն աջակցում է այս երկու խնդրանքին։ Իմ գործընկերները գիտեն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խորապես բարդ է։ Չեմ կարծում, որ որևէ մեկն այստեղ այլ կերպ կասեր։ Մենք այսօր լսեցինք բանավեճի երկու կողմերին։ Վերջին 30 տարիների ընթացքում հայ և ադրբեջանցի ժողովուրդները շարունակ տուժել են հակամարտությունից, որն այդ ժամանակաշրջանում եղել է տարածաշրջանային հարաբերությունների ֆոն։ Նման տարածքային վեճերը հազվադեպ են հեշտությամբ լուծվում»,- հայտարարել է նա։

Ռաթլին նաև հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։

«Ես վստահեցնում եմ, որ Միացյալ Թագավորության կառավարության քաղաքականությունն ու դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի շուրջ այդ երկու երկրների միջև լարվածության նկատմամբ մնում է անփոփոխ. այս հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Խաղաղ բանակցությունները միակ ճանապարհն են»,- ընդգծել է բրիտանացի քաղաքական գործիչը՝ նշելով, որ փակելով Լաչինի միջանցքը՝ ադրբդեջանցի «էկոակտիվիստները» զրկել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին կենսական նշանակության ապրանքներից։

Բրիտանացի գործիչը նաև հիշեցրել է 2020 թվականին կնքված համաձայնագրով իրենց ստանձնած պարտավորությունները կատարելու անհրաժեշտությունը։

«2020 թվականին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից համաձայնեցված հրադադարի մասին հայտարարությունը երկու երկրների վրա է դնում պատասխանատվությունը։ Բոլոր կողմերը պետք է գործեն բարեխղճորեն և ի շահ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների։ Դա ներառում է Լաչինի միջանցքի անխոչընդոտ օգտագործման հնարավորությունը: Տարածքային վեճերը երբեք չպետք է վնասեն խաղաղ բնակիչներին։ Դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Միացյալ Թագավորության մշտական ներկայացուցիչը կոչ արեց անհապաղ վերաբացել միջանցքը։ Այդ ուղերձը կրկնել է ԵԱՀԿ-ում մեր մշտական ներկայացուցիչը հունվարի 17-ին: Հասկանալի է լինելու համար ասեմ, որ Միացյալ Թագավորությունն այն եզակի երկրներից էր, որն ուղղակիորեն կոչ արեց Ադրբեջանի կառավարությանը՝ ապահովել մարդասիրական օգնության և քաղաքացիական անձանց տեղաշարժը։ Ես այս ուղերձը կրկնում եմ նաև այսօր։ Հրամայական է, որ Ադրբեջանի կառավարությունը վերաբացի միջանցքը»,- հայտարարել է նա։

Բրիտանացի պաշտոնյան նաև նշել է, որ Մեծ Բրիտանիան աջակցում է միջազգային ջանքերին, այդ թվում՝ ԵՄ-ին և ԵԱՀԿ-ին։

Ելույթներն ամբողջական՝ այստեղ։

Տաթև Ֆռանգյան