Չեմպիոնի կոչման համար պայքարում են «Chessify» ակումբը և Հ. Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի առաջին թիմը

Լուրեր

14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ կայացավ Հայաստանի շախմատի ակումբային առաջնության 6-րդ տուրը: Տուրի կենտրոնական մրցախաղում միմյանց դեմ մրցում էին «Chessify» ակումբը և Գրոսմայստերական դպրոցի թիմը:

Առաջին խաղատախտակի վրա «Chessify»-ի կազմում հանդես եկող Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ տոնեց Արման Փաշիկյանի նկատմամբ: Երկրորդում կարճատև  պայքարից հաշտություն կնքեցին Մանուէլ Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը: 3-րդ խաղատախտակում  հաջողության հասավ «Chessify»-ը՝ Սամվել Տեր-Սահակյանը գեղեցիկ հաղթանակ տոնեց Տիգրան Հարությունյանի նկատմամբ: 4-րդ խաղատախտակում կրկին հաղթեց «Chessify»-ը՝ Կարեն Գրիգորյանը երկարատև և սուր պայքարում ընթացած պարտիայում հաղթեց Շանթ Սարգսյանին: 5-րդում Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի խաղաց Արթուր Դավթյանի հետ: 6-րդ խաղատախտակի վրա միմյանց էին հանդիպել մեր երկու պատանի և խոստումնալից շախմատիստները՝ «Chessify» -ի կազմւոմ հանդես եկող Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը և Գրոսմայստերական դպրոցը ներկայացնող Մամիկոն Ղարիբյանը, ով վերջերս հաղթող էր դարձել Հայաստանի տարածաշրջանային առաջնությունում: Պարտիայում ուժեղ գտնվեց Ղարիբյանը: Արդյունքում մրցախաղում «Chessify»-ը հաղթեց 4-2 հաշվով:

Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի առաջին թիմը 5-1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Հայաստանի շախմատի ակադեմիայի թիմի նկատմամբ, «Էջմիածին Լոգիկոն»-ը 4.5-1.5 հաշվով հաղթեց Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի երկրորդ թիմին, իսկ Քանաոեռ-Զեյթունի թիմը 4-2 հաշվով հաղթեց «Երևան» ակումբին: Նշենք, որ «Երևան»-ի կազմում հանդես եկող Հովհաննես Հակոբյանը չէր ներկայացել պարտիային:

Վերջին տուրից առաջ «Chessify» ակումբը վաստակել է 12 միավոր և գլխավորում է աղյուսակը: Երկրորդ հորիզոնականում է ընթանում 10 միավոր վաստակած Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի առաջին թիմը: Համաձայն վիճակահանություն՝ այս երկու ակումբները վերջին տուրում մրցելու միմյանց դեմ: Չեմպիոն դառնալու համար Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի առաջին թիմը պետք է հաղթի առնվազն 5-1 հաշվով, ինչը շատ բարդ խնդիր:

Մեդալների համար պայքարի մեջ են նաև «Էջմիածին Լոգիկոն» ակումբը և Գրոսմայտերական դպրոցի թիմերը:

Վերջին տուրի պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 14.00-ին: