Երևանի քաղաքապետը Թեհրանում ծանոթացել է երթևեկության կառավարման կենտրոի աշխատանքներին

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը տրանսպորտի և երթևեկության ոլորտը համակարգող փոխքաղաքապետ Սեյեդ Մոջթաբա Շաֆեյի ուղեկցությամբ այցելել է Թեհրանի երթևեկության կառավարման կենտրոն, տեղում ծանոթացել աշխատանքներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Կենտրոնի տնօրենը նշել է, որ շուրջօրյա աշխատող կառույցը շուրջ 2500 տեսախցիկով ամբողջությամբ համակարգում և վերահսկում է քաղաքի տրանսպորտային համակարգը, երթևեկության արդյունավետ կազմակերպումը, ինչպես նաև առցանց տեղեկատվություն է ստանում գրանցվող վթարների, փողոցներում կատարվող շինարարության, խցանումների ու մեքենաների անընդհատ փոփոխվող քանակի վերաբերյալ: Ներկայացնելով տրանսպորտային համակարգի՝ Երևանում նախաձեռնված բարեփոխումների ծրագրերը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն առանձնակի կարևորել է գործընկեր քաղաքների առաջատար ու հաջողված փորձի կիրառումը Երևանում:

Այնուհետ երևանյան պատվիրակության անդամներն այցելել են Թեհրանի մետրոպոլիտեն, շրջել կայարաններում ու երթևեկել մետրոյով: 2000թ. բացված մետրոպոլիտենն ունի 250 կմ-ոց ցանց, 143 գործող կանգառ և մեկ օրում տեղափոխում է շուրջ 2 մլն ուղևոր:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ Երևանում ևս նախաձեռնվել է մետրոպոլիտենի 11-րդ՝ Աջափնյակ կայարանի կառուցման ծրագիրը, որն այժմ նախագծման փուլում է: