Ովքեր են պատասխանատու բանակում հրդեհային անվտանգության կանոնների խախտման համար, և անվտանգության  ինչ կանոններ են սահմանված օրենքով

Լուրեր

21.11.2024 | 23:30
Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետներին դատապարտել են ազատազրկման «ահաբեկչության» մեղադրանքով
21.11.2024 | 23:14
Երկու օրում 12 մեդալ. հայ ըմբիշների արդյունքները զինվորականների ԱԱ-ում
21.11.2024 | 22:57
«Ե՞րբ կազատվեն բանտարկված լրագրողներն ու ակտիվիստները»․արտասահմանցի լրագրողի հարցը՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին
21.11.2024 | 22:42
Պուտինը հայտարարել է՝ Ուկրաինայի հակամարտությունը գլոբալ բնույթ է ստացել
21.11.2024 | 22:27
ԵԽԽՎ անդամների մուտքի արգելքը անընդունելի է.Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին ու ընդդիմադիրներին
21.11.2024 | 22:15
Պուտինը բացահայտել է, թե ինչ բալիստիկ հրթիռ է կիրառվել Դնեպրին հարվածելու համար
21.11.2024 | 21:58
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.11.2024 | 21:45
Պուտինը մեկնաբանել է հեռահար զենքի օգտագործման հնարավորությունը
21.11.2024 | 21:30
Նիկոլ Փաշինյանը վախեցնելու լեզվով է խոսում․ մեջքի հետևում այլևս հավատացող ժողովուրդը չկա․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 21:21
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան
21.11.2024 | 21:13
Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
21.11.2024 | 20:59
Թուրքիան հազարավոր հետաքննություններ է սկսել «ապատեղեկատվության մասին օրենքով»՝ 2 տարվա ընթացքում 33 լրագրողների ազատազրկելով
21.11.2024 | 20:44
Գերմանիայի ԱԳ նախարարը այցով Բաքվում է
21.11.2024 | 20:30
Սա 3-րդ համաշխարհային պատերազմն է․ Ուկրաինային ԱՄՆ-ի ուղարկած հրթիռները կարող են սպառնալ Մոսկվային․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 20:20
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում 15 զինվորի մահվան պատճառ դարձած հրդեհն, ըստ պետական մարմինների հրապարակած նախնական վարկածի,  ծագել է հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով։ Կառավարության այսօրվա նիստին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խոսեց այն մասին, որ, ըստ նախնական վարկածի, օգտագործվել է արգելված միջոց՝ ավտոբենզին։ Քննության առարկա է այն վարկածը, որ սպան փորձել է  վառարանի կրակը բենզինով թեժանցնել, որից հրդեհ է բռնկվել։

«ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը» կարգավորում  է հրդեհային անվտանգության, դրա համար պատասխանատու զինվորականների, ջեռուցման և անգամ վառարաններից  օգտնվելու կանոնները։

Ըստ այդմ՝ վառարաններից օգտնվելու կանոնների կատարման նկատմամբ հսկողությունն անմիջականորեն դրված է վաշտի սերժանտի վրա։

Համաձայն օրենքի 152-րդ հոդվածի՝ վաշտի սերժանտը պարտավոր է հետևել վառարանները վառելու կանոնների կատարմանը, կրակմարիչ միջոցների ճիշտ պահպանմանը և վաշտի զինվորների ու սերժանտների կողմից հրդեհային անվտանգության պահանջների կատարմանը։

150-րդ հոդվածի համաձայն  դասակի հրամանատարը պարտավոր է գիտենալ դասակում (խմբում) եղած սպառազինության և ռազմական տեխնիկայի նյութական մասը, շահագործման կանոնները և անձամբ ստուգել նրանց մարտական պատրաստությունը, հետևել սպառազինության,  ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների ճիշտ շահագործմանը և առնվազն երկու շաբաթը մեկ անգամ անձամբ անցկացնել դրանց զննումը և առկայության ստուգումը։

Ստորև առանձնացրել ենք զինվորից մինչև հրամանատարական կազմ այն անձանց շրջանակը, ում վրա օրենքով դրված է հրդեհային անվտանգության պլանի մշակման և այդ կանոնների նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտավորություն։

Օրենքի 91-րդ հոդվածքով սահմանվում են գնդի հրամանատարի պարտավորությունները

Ըստ այդմ՝ գնդի հրամանատարը  պարտավոր է հետևել զորանոցաբնակարանային ֆոնդի, այլ շենքերի ու շինությունների, գնդի տարածքի պահպանությանը, ճիշտ շահագործմանը, ինչպես նաև հակահրդեհային պաշտպանությանը գնդում։

Նույն օրենքի 100-րդ հոդվածի համաձայն գնդի հրամանատարի տեղակալը պարտավոր է ղեկավարել տեխնիկական կետերում, հավաքակայաններում, ենթակա պահեստներում հատուկ կառույցների սարքավորման և դրանք բնապահպանական սարքերով ու պահպանության տեխնիկական միջոցներով ապահովելու աշխատանքները, հակահրդեհային միջոցառումների կատարումը։

101-րդ հոդվածով սահմանվում է, որ գնդի հրամանատարի թիկունքի գծով տեղակալը  խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է իրեն ենթակա ծառայությունների գծով բոլոր տեսակի նյութական միջոցների և ջրի տեղափոխման ու մատակարարման համար, անմիջականորեն իրեն ենթակա ստորաբաժանումների և ծառայությունների հակահրդեհային պաշտպանության համար։

Թիկունքի գծով հրամանատարի տեղակալը պարտավոր է կազմակերպել բոլոր բնակելի և ոչ բնակելի շենքերի, ջրմուղ-կոյուղու ցանցերի ու կառույցների, զորանոցային գույքի և կահույքի ճիշտ շահագործումը և ժամանակին նորոգումը, զորանոցային-բնակարանային ֆոնդի ժամանակին նախապատրաստումը ձմռանը, գնդի տեղաբաշխման տարածքի, մերձակա ավտոճանապարհների կարգին վիճակում պահելը, ինչպես նաև թիկունքային օբյեկտների հակահրդեհային պաշտպանությունը,  դրանք սարքավորել հրդեհային ազդանշանման միջոցներով, մշակել միջոցառումներ շրջակա միջավայրի պաշտպանության և բնական ռեսուրսների նպատակահարմար օգտագործման ուղղությամբ և վերահսկել այդ պլանների կատարումը, հսկողություն իրականացնել վառելանյութի, քսանյութերի և հատուկ հեղուկների որակի, օգտագործման ճշտության և խնայողական ծախսման, դրանց հետ վարվելու անվտանգության պահանջների կատարման նկատմամբ, ինչպես նաև ամեն ամիս գնդի հրամանատարին զեկուցել ծախսերի լիմիտների օգտագործման արդյունքներ։

110-րդ հոդվածի համաձայն գնդի ծառայության պետը պարտավոր է հսկողություն իրականացնել ծառայության սպառազինության և ռազմական տեխնիկայի վրա, վառելանյութի և քսանյութերի խնայողաբար օգտագործման և ճիշտ գործադրման նկատմամբ, միջոցառումներ անցկացնել իր ծառայության գծով զինամթերքի, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների հետ կապված պատահարների կանխման համար, պարզել դրանց պատճառները և միջոցներ ձեռնարկել վերացման համար, իրեն ենթակա ստորաբաժանումում և ծառայությունում հսկողություն իրականացնել հակահրդեհային պահանջների կատարման նկատմամբ, ղեկավարել շրջակա միջավայրի պաշտպանության գծով անցկացվող միջոցառումները։

111-րդ հոդվածի համաձայն  գնդի ծառայության պետը իր մասնագիտության գծով իրավունք ունի անցկացնել զինամթերքի, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների առկայության և վիճակի հանկարծակի ստուգումներ,  դադարեցնել սպառազինության և տեխնիկայի շահագործումն այնպիսի թերությունների հայտնաբերման դեպքում, որոնք կարող են հանգեցնել պատահարների կամ դրանց շարքից դուրս գալուն, ինչպես նաև անվտանգության կանոնները չպահպանելու դեպքում:

Հայտնաբերված բոլոր թերությունների և դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին ծառայության պետը պարտավոր է անհապաղ զեկուցել իր անմիջական պետին:

Գնդի ինժեներական ծառայության պետի վրա հրդեհային անվտանգության մասին  դրված են նույն պարտականություններն, ինչ ծառայության պետի վրա։

123-րդ հոդվածի համաձայն` գնդի վառելիքի և  քսանյութերի ծառայության պետը պարտավոր է  վերահսկել վառելիքի և քսանյութերի ծախսը և միջոցառումներ անցկացնել գնդի ստորաբաժանումներում դրանց խնայողական օգտագործման համար, ամսական առնվազն մեկ անգամ գնդի պահեստում և ստորաբաժանումներում ստուգել վառելիքի, հատուկ հեղուկների առկայությունն ու որակը, ինչպես նաև ծառայության տեխնիկական միջոցների առկայությունն ու վիճակը, կազմակերպել ծառայության տեխնիկական միջոցների ճիշտ շահագործումը, վառելիքի, քսանյութերի, հատուկ հեղուկների և տեխնիկական միջոցների ընդունման, պահպանման և ստորաբաժանումների բացթողման աշխատանքը, ինչպես նաև լցակայանների աշխատանքը` ապահովելով հակահրդեհային միջոցառումների և անվտանգության պահանջների կատարումը։

130-րդ հոդվածով սահմանվում են գումարտակի  հրամանատարի  պարտավորությունները․ վերջինս պարտավոր  է գիտենալ գումարտակի ստորաբաժանումներում եղած սպառազինությունը, ռազմական տեխնիկան և ռազմամթերքը, կազմակերպել դրանց ճիշտ շահագործումը և առնվազն երեք ամիսը մեկ անգամ անձամբ ստուգել դրանց առկայությունը, վիճակն ու հաշվառումը, կանխել աղետները, վթարները, ռազմական տեխնիկայի վնասվածքները, միջոցառումներ անցկացնել, ինչպես նաև սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմամթերքի հետ աշխատելիս պարապմունքների, հրաձգության զորավարժությունների և աշխատանքի անցկացման ժամանակ իրականացնել անվտանգության պահանջների կատարման հսկողությունը, հետևել գումարտակին հատկացված բոլոր շենքերի և շինությունների վիճակին և ճիշտ շահագործմանը։

Հոդված 140-ի համաձայն  գումարտակի հրամանատարի` թիկունքի (մատակարարման) գծով տեղակալը պարտավոր է`

կազմակերպել բոլոր բնակելի և ոչ բնակելի շենքերի ու շինությունների, զորանոցային գույքի և կահույքի ճիշտ օգտագործումն ու ժամանակին նորոգումը, գումարտակին կցված տարածքում հետևել կարգապահության պահպանմանը, գումարտակի թիկունքի ծառայությունների օբյեկտներում ստուգել հրդեհային անվտանգության պահանջների և շրջակա միջավայրի պահպանության ու բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման միջոցառումների կատարումը։

Համաձայն  օրենքի 142-րդ հոդվածի վաշտի հրամանատարը պարտավոր է

հետևել վաշտին հատկացված բոլոր շինությունների վիճակին ու ճիշտ շահագործմանը, վաշտին կցված տարածքը մաքուր պահելուն, ինչպես նաև վաշտում հակահրդեհային միջոցառումների անցկացմանը, վարել վաշտի անձնակազմի հաշվառումը, միշտ ճշգրտորեն գիտենալ նրա քանակական կազմն ըստ ցուցակի, առկա և բացակա քանակները, սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների առկայությունն ու վիճակը, ամիսը մեկ անգամ համեմատել վաշտի անձնակազմի և նյութական միջոցների հաշվառման տվյալները գնդի հաշվառման տվյալների հետ, ղեկավարել վաշտի տնտեսությունը:

Վաշտի հրամանատարի տեղակալը ևս ունի հրեդեհային անվտանգության ոլորտում  հրամանատարի պարտականությունները։

Հոդված 148-ի համաձայն վաշտի հրամանատարի` սպառազինության (տեխնիկական մասի) գծով տեղակալը (ավագ տեխնիկը, վաշտի տեխնիկը) պարտավոր է միջոցներ ձեռնարկել պատահարները, սպառազինության, ռազմական տեխնիկայի վնասվածքները կանխելու համար, դրանց պատճառների և ձեռնարկված միջոցների մասին անմիջապես զեկուցել վաշտի հրամանատարին, սպառազինության ռազմական տեխնիկայի գծով պարապմունքներ կամ աշխատանքներ կազմակերպելիս անձնակազմին հասցնել անվտանգության պահանջները և հասնել դրանց իրագործմանը, մեքենաների շահագործման, վերանորոգման, սպասարկման էվակուացման ժամանակ, հետևել անվտանգության կանոնների կատարմանը, հետևել վառելանյութի, քսանյութերի, պահեստամասերի և տեխնիկական այլ գույքի խնայողական օգտագործմանը։

Զինվորների վրա նույնպես դրված են  հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու պարտականություններ։

Շինությունների ջեռուցումը

Օրենքը կարգավորում է նաև շինությունների ջեռուցման կարգը։ 195-րդ հոդվածի համաձայն՝ ջեռուցման շրջանի սկիզբն ու վերջը հայտարարվում է կայազորի պետի հրամանով: Վառարանային ջեռուցման դեպքում ջեռուցման կարգն ու ժամկետը, վառելիքի ընդունման ու բացթողման կարգը սահմանում է գնդի հրամանատարը: Բոլոր կաթսայատները, կենտրոնական ջեռուցման համակարգերը, վառարաններն ու ծխնելույզները մինչև ջեռուցման շրջանի սկիզբը պետք է ստուգվեն, իսկ անսարքները` նորոգվեն: Ծխնելույզի մաքրումն իրականացվում է սահմանված ժամկետներում:

196-րդ հոդվածի համաձայն՝ ձմռանը բնակելի շինություններում պահպանվում է +18օ-ից, իսկ բժշկական հիմնարկներում` +20օ-ից ոչ ցածր ջերմաստիճան, մնացած շինություններում` ըստ սահմանված չափերի: Ջերմաչափերը շինություններում ամրացվում են ներսի պատերին, վառարաններից և տաքացնող սարքերից հեռու, հատակից 1,5 մ բարձրության վրա:

Հոդված 197-ը սահմանում է, որ վառարանները վառելը պետք է ավարտվի ժամը 20-ից ոչ ուշ: Ուսումնական և ծառայողական շինություններում վառարանների վառելը կատարվում է առավոտյան և պետք է ավարտվի պարապմունքները (աշխատանքները) սկսվելուց մեկ ժամ առաջ: Այն շինություններում, որտեղ ջերմաստիճանը հոդված 196-ում սահմանված նորմերից ցածր է, գնդի հրամանատարի թույլտվությամբ կարելի է շարունակել վառարանները վառելը:

198-րդ հոդվածի համաձայն՝  ջեռուցման շրջանում վառարանները վառելու համար զինվորների թվից գնդի հրամանով նշանակվում են հնոցապաններ, որոնց նախապես պետք է սովորեցնել վառարանները վառելու կանոններն ու հրդեհային անվտանգության պահանջները: Հնոցապանները պարապմունքներից չեն ազատվում: Ջեռուցման շրջանում նրանք ազատվում են բոլոր վերակարգերից։

Ստորաբաժանումներում վառարանները վառելուն հետևելու պարտականությունը դրվում է վաշտի սերժանտի և վաշտի հերթապահի վրա, իսկ գնդի շտաբում` գնդի շտաբի հերթապահի վրա: Օրվա վերակարգի անձանց հրահանգավորման ժամանակ նրանց ուշադրությունը հատկապես հրավիրվում է բնակելի և ծառայողական շինություններում վառարանները վառելու կանոնների պահպանումը վերահսկելու անհրաժեշտության վրա:

199-րդ հոդվածով արգելվում է օգտվել անսարք վառարաններից, վառելու համար օգտագործել հեղուկ վառելանյութեր, առանց հսկողության թողնել վառվող վառարանները, վառելիքը չորացնել վառարաններում կամ նրանց կողքին և այն պահել բնակելի շինություններում, ինչպես նաև փայտ կոտրել ու սղոցել շինություններում, միջանցքներում և սանդուղքների վրա:

Հակահրդեհային պաշտպանությունը

Օրենքի 215-րդ հոդվածի համաձայն հրդեհի բռնկման դեպքում յուրաքանչյուր զինծառայող պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել հակահրդեհային պաշտպանության և փրկարարական աշխատանքների զինվորական խումբ (հետագայում` հրշեջ խումբ) կամ արտահաստիքային հրշեջ խումբ կանչելու և ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով հրդեհը մարելու, ինչպես նաև մարդկանց, սպառազինությունը, ռազմական տեխնիկան և նյութական այլ միջոցները փրկելու համար:

Հոդված 216համաձայն գնդում մշակվում է հակահրդեհային պաշտպանության պլանը, որը հաստատում է գնդի հրամանատարը և հայտնում ողջ անձնակազմին:

217-րդ հոդվածով սահմանվում է, որ հակահրդեհային պաշտպանության կազմակերպման ու վիճակի համար գնդում պատասխանատու է թիկունքի գծով գնդի հրամանատարի տեղակալը:

Նա պարտավոր է կազմակերպել ողջ անձնակազմի հրդեհային անվտանգության պահանջների ուսումնասիրումը և հրդեհների մարման ժամանակ անհրաժեշտ գործողությունների ուսուցումը,  ապահովել բոլոր օբյեկտներում ջրի նորմատիվային պաշարների, շանթարգելների և հրշեջ միջոցների առկայությունը,  առնվազն 3 ամիսը մեկ անգամ ստուգել գնդի հակահրդեհային պաշտպանության կազմակերպումն ու վիճակը և անցկացնել ուսումնական հրդեհային տագնապներ,  ապահովել հրդեհային անվտանգության պահանջների ժամանակին կատարումը,  հեռախոսային կապ հաստատել մոտակա քաղաքային (կայազորային) հրշեջ խմբի հետ:

219-րդ հոդվածի համաձայն ստորաբաժանումների հրամանատարները, ծառայությունների, արհեստանոցների, ակումբների, լաբորատորիաների և այլ օբյեկտների պետերը պատասխանատու են իրենց ենթակա ստորաբաժանումներում, օբյեկտներում հրդեհային անվտանգության պահանջների կատարման և հրդեհամարիչ միջոցները սարքին վիճակում պահելու համար։

Օրենքի 222-րդ հոդվածով սահմանվում է, որ հակահրդեհային ծառայության և փրկարարական աշխատանքների պետը միաժամանակ հրշեջ խմբի պետն է և ենթարկվում է թիկունքի գծով գնդի հրամանատարի տեղակալին: Նա պատասխանատու է հակահրդեհային պաշտպանության կազմակերպման, հրշեջ խմբի, հրդեհամարիչ միջոցների մշտական պատրաստության և անձնակազմի հրդեհային անվտանգության պահանջներն ուսուցանելու համար:

223-րդ հոդվածով հակահրդեհային պաշտպանության և փրկարարական աշխատանքների ծառայության պետը պարտավոր է  գիտենալ գնդի օբյեկտների հրդեհային անվտանգության վիճակի առանձնահատկությունները, մասնակցել հակահրդեհային պաշտպանության պլանի և հրդեհային անվտանգության պահանջների մշակմանը, գնդի ստորաբաժանումների սպաների, ենթասպաների և ավագների հետ անձամբ պարապմունքներ անցկացնել հակահրդեհային պատրաստության, հրդեհամարիչ միջոցների շահագործման վերաբերյալ, անձնակազմի շրջանում բացատրական աշխատանք տանել հրդեհային անվտանգության պահանջների կատարման ուղղությամբ, ինչպես նաև անցկացնել հրշեջ խմբի հատուկ պատրաստություն և հրահանգավորել հրշեջ վերակարգը, անցկացնել բոլոր օբյեկտների հակահրդեհային վիճակի ստուգում և իրականացնել անձնակազմի կողմից հրդեհային անվտանգության սահմանված պահանջների կատարման ու հրշեջ վերակարգի ամենօրյա վերահսկողություն, հետևել հրդեհամարիչ բոլոր միջոցների, հրդեհային ազդանշանների, հրշեջ ջրամատակարարման աղբյուրների սարքինությանն ու ճիշտ շահագործմանը և միջոցներ ձեռնարկել դրանք մշտական պատրաստության վիճակում պահելու համար, կատարել կրակմարիչների տեխնիկական վիճակի հաշվառում, արգելել ջեռուցման, լուսավորության և այլ անսարք ու հրդեհավտանգ սարքավորումներից և սարքերից օգտվելը,  գնդի հրամանատարին ժամանակին զեկուցել օբյեկտների հակահրդեհային վիճակի թերությունների մասին, իսկ բռնկումների, հրդեհների բոլոր դեպքերի և ձեռնարկված միջոցների մասին զեկուցել անհապաղ, ղեկավարել հրդեհի մարումը:

Հրշեջ վերակարգ

Օրենքի 322-րդ հոդվածի համաձայն՝ հրշեջ վերակարգը պարտավոր է հետևել հրդեհային անվտանգության պահանջների կատարմանը բոլոր ստորաբաժանումների շինություններում և գնդի ողջ տարածքում, հրշեջ – պահակային ծառայություն կատարել ըստ պահակակետերի ցանկի, հետևել օբյեկտներում հրշեջ միջոցների սարքինությանը, օբյեկտների փակումից առաջ պահեստարանների, պահեստների պետերի և հավաքակայանի հերթապահի հետ համատեղ ստուգել հրշեջ անվտանգության պահանջների կատարումը և էլեկտրական ցանցերի անջատումը, այդ կանոնների պահպանման դեպքում նրանց հանձնել հրշեջ մետաղանիշեր (ժետոններ),  պահակակետերի ցուցակով սահմանված ժամկետներում գնդի հերթապահին զեկուցել գնդում հրդեհային անվտանգության պահանջների կատարման մասին, հրդեհի դեպքում մասնակցել այն մարելուն:

Արաքս Մամուլյան