Ադրբեջանցի իրավապաշպանները երկրում մարդու իրավունքների վատթարացող վիճակը քննարկել են ԱՄՆ Պետդեպի պաշտոնյայի հետ

Լուրեր

29.10.2026 | 13:01
Ջարդելու ենք ընտրակաշառք բաժանողի ձեռքն ու ոտքը՝ քաղաքական իմաստով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:56
Մեր պատգամավորները նմա՞ն են ծեծ կերածի․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի Կովկասյան հարցերի և տարածաշրջանային հակամարտությունների բյուրոյի տնօրեն Մարկ Քեմերոնն այսօր հանդիպել է մի խումբ ադրբեջանցի ակտիվիստների հետ։ Այս մասին տեղական լրատվամիջոցներին հայտնել է «Պաշտպանության գիծ» իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Ռուֆատ Սաֆարովը։

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը և քաղաքացիական հասարակության ակտիվիստներին հուզող հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են նաև գենդերային ակտիվիստ Գյուլնարա Մեհթիևան, սոցիալական ակտիվիստ Ուլվի Հասանլին և փաստաբան Ագիլ Լայջը։

Սաֆարովը, մասնավորապես, կենտրոնացել է հասարակական ակտիվիստ Բախտիյար Հաջիևի և ընդդիմադիր քաղաքական գործիչ Թոֆիգ Յագուբլուի ձերբակալությունների վրա։

Հիշեցնենք, որ Հաջիևը ձերբակալվել է դեկտեմբերի 9-ին՝ խուլիգանության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեղադրանքով։ Նույն օրը Խաթայի շրջանային դատարանը նրան կալանավորել է 1 ամիս 20 օրով։ Դեկտեմբերի 15-ին Հաջիևը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով իրեն ազատել կալանքից, դեկտեմբերի 28-ին նա դադարեցրել է հացադուլը, սակայն հունվարի 9-ին վերսկսել է և մինչ օրս շարունակում է։

Յագուբլուն բերման է ենթարկվել դեկտեմբերի 23-ին՝ ի պաշտպանություն ակտիվիստ Հաջիևի խաղաղ ցույցի ժամանակ։ Նույն օրը դատարանը նրան ձերբակալել է 30 օրով։ Հունվարի 5-ից Յագուբլուն հացադուլ է սկսել։

Էմմա Չոբանյան