Վրաստանն ու Թուրքիան նախատեսում են խորացնել անվտանգային գործընկերությունը

Լուրեր

30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
Բոլորը

Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի պատվիրակությունը՝ Իրակլի Բերաիայի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։ Այս մասին տեղեկությունը տարածել է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը, փոխանցում է Aliq Media-ն։

Ըստ տեղեկության՝ այցի շրջանակներում Վրաստանի օրենսդիրները կհանդիպեն Թուրքիայի Ազգային պաշտպանության, հետախուզության և պաշտպանության, ինչպես նաև ներքին գործերի հանձնաժողովների նախագահների և անդամների հետ։ Հանդիպումներ կկայանան նաև ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (մեջլիսի) խորհրդարանական պատվիրակության ղեկավարի և Թուրքիայի օրենսդիր մարմնի՝ Վրաստանի հետ բարեկամության խմբի հետ։

Նշվում է, որ նախատեսվում է խորհրդարանականների այցը թուրքական օդատիեզերական արդյունաբերության ընկերություն՝ Turkish Aerospace Industries (TAI) և պաշտպանության ոլորտում առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ HAVELSAN։

«Վրաստանի խորհրդարանական պատվիրակության այցի նպատակն է խորացնել համագործակցությունը երկու երկրների օրենսդիր մարմինների միջև, ամրապնդել համագործակցությունը Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի համապատասխան հանձնաժողովների միջև»,- նշված է հաղորդագրության մեջ: