ԵՄ-ն ԵԱՀԿ-ում կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ լիովին վերականգնել միջանցքով տեղաշարժի ազատությունը․ որ երկրներն են միացել հայտարարությանը

Լուրեր

24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:55
Նավթային գերտերություն՝ առանց բենզինի․ ինչ է կատարվում Ռուսաստանում. ՏԵՍԱՆՅՈւԹ
24.06.2026 | 19:47
«Մինչև գումարի հարցը չլուծվի՝ դուրսգրում չի լինի». հայրը ահազանգում է, հիվանդանոցը՝ հերքում 
24.06.2026 | 19:34
Որքա՞ն արժե ծիրանը․ գյուղացիները բերքի իրացման այլընտրանքներ են փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵԱՀK Մշտական խորհրդի հատուկ նիստում, որը նախօրեին հրավիրել էր Հայաստանը, ելույթով է հանդես եկել նաև ԵՄ ներկայացուցիչը։

Մասնավորապես, նշվում է, որ Եվրամիությունը ջերմորեն ողջունում է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին Մշտական խորհրդում և շնորհակալություն հայտնում այս նիստում ելույթի և անձնական ներգրավվածության համար։

«Որպես բարեփոխումների հիմնական գործընկեր և ամենամեծ դոնոր՝ ԵՄ-ն հավատարիմ է կայուն, ժողովրդավարական և բարգավաճ Հայաստանին: ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) հիմք է տալիս ավելի ամրապնդելու մեր հարաբերությունները լայն ոլորտներում և աջակցելու Հայաստանի բարեփոխումների կարևոր ջանքերին, այդ թվում՝ դատական և իրավական հատվածում ու կոռուպցիայի դեմ պայքարում։ ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերն արդարադատության բարեփոխումների իրականացման և COVID-19 համաճարակի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման վերջին օրինակն են ԵՄ-ի ու Հայաստանի կառավարության միջև հաջողված համագործակցության։ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի հանձնառությունը CEPA-ի իրականացմանը, դրական է գնահատում մինչ օրս ձեռնարկված բարեփոխումները, նշում է, որ դեռևս անհրաժեշտ է հետագա առաջընթաց՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների, և այդ նպատակով վստահեցնում է ԵՄ-ի լիակատար աջակցությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ ԵՄ-ն և Հայաստանը կիսում են համատեղ հանձնառությունը մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության և ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ: Անցյալ նոյեմբերին Բրյուսելում տեղի ունեցած մարդու իրավունքների հարցերով ԵՄ-Հայաստան երկխոսությունը դրական է գնահատել երկրում մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված զարգացումները՝ չնայած անվտանգության լարված իրավիճակին, մասնավորապես, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և լրատվամիջոցների բարելավման մասին նոր օրենքին։

«ԵՄ-ն մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին 2022 թվականի դեկտեմբերից և վերահաստատում է իր կոչը Ադրբեջանի իշխանություններին՝ լիովին վերականգնել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունների։ Ազատ տեղաշարժի սահմանափակումները զգալի անհանգստություն են առաջացնում տեղի բնակչության շրջանում։ ԵՄ-ն ավելի ու ավելի է անհանգստանում սննդի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների ու բժշկական ծառայությունների պակասի, ինչպես նաև էներգիայի մատակարարման և հեռահաղորդակցության խափանումների հետևանքով առաջացած մարդասիրական բացասական ազդեցության հետ կապված։ Իրավիճակը կայուն չէ, լարվածություն է ստեղծում, որոնք հակասում են վստահության ամրապնդման ջանքերին։ ԵՄ-ն կրկնում է, որ բոլոր մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն ներգրավված կողմերի հետ երկխոսության և խորհրդակցությունների միջոցով և կոչ է անում վերադառնալ բանակցություններին: ԵՄ պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը վստահության կառուցման ու մտահոգությունները երկխոսությամբ լուծելու, այդ թվում՝ ներկայում քննակվող Հայաստանում առաքելության միջոցով»,-նշվում է հայտարարության մեջ։

Որպես եզրափակում՝ նշվում է ԵՄ-ի շարունակական աջակցությունը Հայաստանին ու նրա քաղաքացիներին։

Նաև ասվում է, որ այս հայտարարությանը միանում են ԵՄ թեկնածու երկրներ՝ Հյուսիսային Մակեդոնիան, Մոնտենեգրոն ու Բոսնիա և Հերցեգովինան, ինչպես նաև Եվրոպական տնտեսական տարածքի անդամ Եվրոպական ազատ առևտրի ասոցիացիայի երկրներից՝ Իսլանդիան ու Նորվեգիան (չեն միացել Շվեյցարիան ու Լիխտենշտեյնը)։

Ստացվում է, որ ԵՄ թեկնածու անդամ երկրներից հայտարարությանը չեն միացել Թուրքիան, Սերբիան, Ալբանիան, Ուկրաինան և Մոլդովան։

Էմմա Չոբանյան