Ադրբեջանի նոր ռազմական սադրանքների ռիսկը 99% է․ լայնածավալ բախումների վտանգը ռեգիոնում մեծ է․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի հետ

-Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետն այցելել է Հայաստանի հետ սահմանին տեղակայված զորամասեր, ստուգել պատրաստվածությունը և հանձնարարել բարձր լեռնային տեղանքում ուսուցում անցնող զինծառայողներին գործնական պարապմունքների ժամանակ կենտրոնանալ մարտական մեթոդների և մարտավարության վրա։ Երեք օր առաջ էլ ՊՆ ղեկավարն էր խորհրդակցություն անցկացնում։ Հասանովը կարգադրել է բանակին՝ բարձր պահել մարտական պատրաստվածությունը և կանխել ցանկացած սադրանք։ Ընդհանրապես՝ որքա՞ն եք գնահատում ռիսկը, որ Ադրբեջանն աշխարհաքաղաքական այս զարգացումների ֆոնին կրկին գնա սադրանքների։

-99 տոկոս՝ 100 տոկոսից, որովհետև աշխարհը շատ արագ է փոփոխվում, մենք չենք կարող ասել՝ ինչպիսի տարածաշրջանային լայնածավալ խմորումների թատերաբեմ կդառնա տարածաշրջանը։ Նույն Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ցանկացած բան կարող է տեղի ունենալ։ Մենք չգիտենք՝ ՌԴ-ն ինչպիսի որոշումներ կկայացնի և կգնա դրանց իրագործմանը և այլն։ Այդ թվում՝ մեր տարածաշրջանն ամբողջ աշխարհաքաղաքական թնջուկից չի կարելի առանձնացնել։ Ես քանիցս ասել եմ, որ ՀՀ-ն անընդհատ ինքն իրեն դիրքավորելով այդ «կեղծ» տարածաշրջանի հետ՝ Հարավային Կովկաս կոչեցյալ, որը վարչատարածքային միավորի անվանում է, ենթագիտակցորեն իրեն թվում է, թե պատ է կառուցված Մերձավոր Արևելքից, և որևէ բան չի առնչվելու։ Եվ համեմատականները, չգիտես ինչու, վերցնում ենք Հայաստան, Վրաստան, Ադրբեջան համեմատականներում, մինչդեռ մոռանում ենք, որ տարածաշրջանում ևս երեք խաղացողներ կան՝ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։

-Կայսրություններ, ոչ ժողովրդավարական պետություններ․․․

-Կայսրության ավանդույթներ պահպանած պետություններ, որոնք այսօր տարածաշրջանային տերությունների կարգավիճակ ունեն։

-Եվրոպացի դիտորդների առաքելությունը, մեծ հավանականություն կա, որ կշարունակվի՝ արդեն երկու տարով, չնայած Ադրբեջանը դիմադրում է։ Ամեն դեպքում, սպասենք զարգացումներին։ Ինչո՞վ բացատրել Ադրբեջանի դժգոհությունները եվրոպացիների գալուց։

-Միանգամայն բացատրելի է Ադրբեջանի պահվածքը, որովհետև Ալիևը, որպես շատ կոմպետենտ խորհրդատվություն ունեցող անձնավորություն և մրցունակ կրթություն ստացած մարդ, շատ լավ գիտի, որ պատերազմները միֆուրկացիոն կետ են՝ իրենցից երկվություն ենթադրող, պատերազմների վերջնարդյունքում լինում է, որ պետությունը կորցնում է ամեն ինչ և տապալվում է, ընդհուպ ինքնիշխանությունը կարող է կորցնել, իսկ հաղթանակի պարագայում դա թռիչք է՝ զարգացման շատ ավելի բարձր մակարդակի վրա։ Ադրբեջանը 2020 թվականին իր կողմից սանձազերծած պատերազմի վերջնարդյունքում չկարողացավ այդ թռիչքն ապահովել մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով։ Այժմ Ալիևը փորձում է նոր իրողություններում վերախաղարկել, և այդ թվացյալ «հաղթանակը» կապիտալացնել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան