Ինչպես է Ալեն Սիմոնյանը վնասվածքներ ստացել Երանոսյանի նետած նռնակից․ ԱԺ նախագահը հարցաքննվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը
08.07.2026 | 02:51
ԱԱ-2026. Քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը հաղթեց 11-մետրանոցներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 23:20
«Ընտրական կոռուպցիայի ծանր ժառանգություն»․ ՍԴ-ի գնահատականը ԱԺ ընտրությունների գործով 
07.07.2026 | 23:16
Գետը վարարել է. Դիլիջանում ժամանակավորապես դադարեցվել է ջրամատակարարումը
07.07.2026 | 23:00
Եվրախորհրդարանը հաստատել է ուղևորների իրավունքների նոր համաեվրոպական կանոնները․ ինչ է այն ենթադրում
07.07.2026 | 22:51
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ոսկե մեդալակիր. Մ-20 ԵԱ
07.07.2026 | 22:34
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.07.2026 | 22:21
Arca-ն ներկայացրել է ազգային վճարային համակարգի զարգացման արդյունքներն ու առաջիկա ծրագրերը
07.07.2026 | 22:07
ԱԱ-2026․ Արգենտինայի անհավանական «քամբեքը» Եգիպտոսի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 22:03
Թուրքական Roketsan-ն Ադրբեջանում կստեղծվի ձեռնարկություն, որը ներդրում կունենա հրթիռների արտադրության ոլորտում
07.07.2026 | 21:54
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Ռիգային»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 21:50
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների
07.07.2026 | 21:37
«Ո՞վ է կերել 700 միլիարդը»․ հայտնի զրույցի 2 հերոսների գույքը 13 տարի անց բռնագանձվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 21:30
Իշխանությունը յուրացրել է իրեն զսպող միակ մեխանիզմը՝ ընդդիմությունը հաշտվել է դրա հետ, ասել՝ կաշխատենք մանդատի շրջանակում. Միքայել Նահապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 21:21
Սամարայի մարզում ադրբեջանական սփյուռքի ղեկավարը զրկվել է ՌԴ քաղաքացիությունից
Բոլորը

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանն այսօրվա դատական նիստին ոչինչ չխոսեց․ դատարանում որպես տուժող կրկին հարցաքննվում էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ 2018 թվականի ապրիլի 16-ին` Թավշյա հեղափոխության օրերին, այդ ժամանակ Երևանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը Բաղրամյան պողոտայում վնասվածք էր ստացել «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակի պայթյունից և տեղափոխվել հիվանդանոց։

Ըստ մեղադրանքի՝ բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ Երանոսյանը գործադրել է «Զարյա» տեսակի 4 լուսաձայնային նռնակ, ինչի հետևանքով ցույցի ավելի քան 40 մասնակիցներ ստացել են ծանր և միջին ծանրության մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանը և այլք:

Մեղադրող կողմը պնդում է, որ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ անցած չի եղել և չի ունեցել հատուկ որակավորում, ըստ այդմ՝ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ ստանալու և անձամբ գործադրելու լիազորություն։ Բացի այդ, ըստ մեղադրանքի, նախկին փոխոստիկանապետը նռնակները կիրառել է թույլատրելի չափանիշների խախտմամբ, այն է՝ չպահպանելով մարդկանցից առնվազն 2.5 մետր հեռավորությունը։ Դեպքից մեկ ամիս անց Երանոսյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։

Լևոն Երանոսյանը մինչ օրս չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Ըստ նրա՝ ոստիկանության և իր գործողությունները եղել են իրավաչափ ու ստեղծված իրադրությանը լիովին համաչափ, ինչի արդյունքում էլ հնարավոր է եղել ապահովել իշխանության խաղաղ և անցնցում փոխանցումը։ Սիմոնյանն իր ցուցմունքում, սակայն, շեշտում է՝ հավաքը եղել է ոչ բռնի, իսկ ոստիկանների կողմից ուժի կիրառումը սկսվել է Փաշինյանի՝ ԱԺ գնալու մասին հայտարարությունից հետո։

Երանոսյանն այդպես էլ չխոսեց անգամ այն ժամանակ, երբ հակասություններ առաջացան ԱԺ նախագահի նախաքննական ցուցմունքների հետ։ Փոխարենը խոսեց նախկին փոխոստիկանապետի պաշտպան Տիգրան Սաֆարյանը։ Հենց նա մատնացույց արեց հակասությունները՝ միջնորդելով դատարանին հրապարակել Սիմոնյանի նախաքննական ցուցմունքները։

Ալեն Սիմոնյանը, սակայն, չհերքեց նախկին ցուցմունքները։ Միայն նշեց՝ 3 տարի է անցել իր հարցաքննությունից, գուցե, բաներ կան՝ մոռացել է, ուստի ճիշտ են նաև նախաքննական ցուցմունքները։ Մոտ 1 ժամ տևած հարցաքննությունն այսքանով ավարտվեց։

Եթե գործով անցնող մյուս վկաները հաջորդ նիստին կրկին չներկայանան, ապա դատարանը բերման կենթարկելու որոշում կկայացնի։ Պաշտպանական կողմը դեռ երեք տարի առաջ միջնորդել էր որպես վկա դատարան հրավիրել և հարցաքննել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախկին փոխոստիկանապետ, Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանին և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, որը 2018 թվականի ապրիլին Երևանի փոխոստիկանապետն էր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան