Տնային կալանքի տակ գտնվող Ալիկ Ալեքսանյանին COP17-ի պատճառով ոստիկանությունը չի ներկայացրել դատարան. նրան պաշտպանն է ուղեկցել
Հասարակություն
29.10.2026 | 11:15
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի և Նարեկ Կարապետյանի գործով դատական նիստին ոստիկանները տնային կալանքի տակ գտնվող Ալեքսանյանին չեն ուղեկցել դատարան:
Կոտայքի ոստիկանությունից դատարան գրություն էր ուղարկվել, որ COP17-ի միջոցառմամբ ծանրաբեռնված լինելու պատճառով մեղադրյալին դատարան ուղեկցել չեն կարող:
Նույն միջոցառմամբ ծանրաբեռնված լինելու պատճառով ոստիկանները նախորդ դատական նիստին ևս Ալիկ Ալեքանյանին դատարան չէին ուղեկցել, և նիստը հետաձգվել էր, ուստի դատարանը այս նիստին թույլատրել էր, որպեսզի մեղադրյալին դատարան ուղեկցի պաշտպան Արմեն Ֆերոյանը:
Նշենք, որ մյուս մեղադրյալին՝ Նարեկ Կարապետյանին դատարանը թույլատրել է չմասնակցել նիստերին:
Արաքս Մամուլյան

