Արցախի էլիտայում ճգնաժամ կա․ մի թևը հրաժարվում է բանակցել Բաքվի հետ, մյուսը դա ուզում է․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.03.2026 | 15:55
Հայտնի է՝ ինչ է ներառում Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի ծրագիրը
21.03.2026 | 15:51
0-ից չենք սկսելու, ինչպես Փաշինյանը հայտարարեց. Մարությանը` խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.03.2026 | 15:43
Դաունի համախտանիշով անձինք մեր հասարակության լիիրավ անդամներն են՝ իրենց երազանքներով ու ներուժով․ ՄԻՊ
21.03.2026 | 15:22
Չենք համագործակցի ՔՊ-ի ու Ռոբերտ Քոչարյանի ուժի հետ. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.03.2026 | 15:07
Երևանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ
21.03.2026 | 14:44
«Ասում են` դերասանությամբ զբաղվի, մոտդ լավ ա ստացվում, բա ո՞վ քաղաքականությամբ զբաղվի, անբաննե՞րը». Մարության․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.03.2026 | 14:28
Գարեգին Բ կաթողիկոսի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը չի բավարարվել
21.03.2026 | 14:25
Հայկ Մարությանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
21.03.2026 | 14:20
Նավթի գներն աճել են
21.03.2026 | 13:58
Հայկ Մարությանը` «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.03.2026 | 13:56
Մի ուրվական է շրջում Հայաստանում. դիկտատուրայի ուրվականն է. Հակոբ Կարապետյան
21.03.2026 | 13:49
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.03.2026 | 13:33
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարձակվել են ուրանի հարստացման համալիրի վրա
21.03.2026 | 13:22
Հայկ Մարությանի «Նոր ուժ»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուի անունը. ՈՒՂԻՂ
21.03.2026 | 13:21
Խորթ մոր կողմից դաժան ծեծի ենթարկված փոքրիկը մահացել է
Բոլորը

ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ-ի կողմից հայտարարության տապալումից հետո ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան կոչ արեց ադրբեջանական և հայկական կողմերին՝ բարի կամք դրսևորել և համատեղ ջանքերով փոխզիջումներ որոնել: Խոստացավ, որ ՌԴ-ն կաջակցի։ Բայց նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդը Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրուցներում նրանց հորդորեց անհապաղ ներգրավվել բանակցություններում՝ դիվանագիտական լուծում գտնելու նպատակով՝ Լաչինի միջանցքով տեղաշարժը հնարավոր դարձնելու համար: Երկուսն էլ ուղղորդում են բանակցել, խոսել։ ԵՄ-ն էլ թեև միջանցքը բացելու կոչ է արել, բայց այդուհանդերձ, կոչ է արել իրար հետ բանակցել։ Ռուս-ամերիկյան կոչերից հետո Փաշինյանն իր հերթին կառավարության նիստում կոչ արեց ԼՂ-ին՝ քաղաքական երկխոսություն սկսել Բաքվի հետ։ Բայց, կարծես, տարաձայնություններ են նկատվում ԼՂ-ի վերնախավում, երբ միաժամանակ խոսվում է Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի հրաժարականների, նոր ընտրությունների մասին՝ դա վկայում է ինչ-որ բանի մասին։

Ի՞նչ է կատարվում։ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արեգ Քոչինյանը Factor TV-ի հարցազրույցում ասում է, որ գոյություն ունի ճգնաժամ Արցախի քաղաքական վերնախավում։ Նա Բաքվի հետ բանակցելու թեմայով տեսակետ է հայտնում, որ թե՛ Երևանը, թե՛ Ստեփանակերտը Բաքվի հետ բանակցությունից չպիտի խուսափեն։

«Երկուսն էլ կիսում են պատասխանատվությունը։ Ակնհայտ է, որ հասունանում է ճգնաժամ, և ոչինչ չի արվել այն կանխարգելելու համար։ Այս իրավիճակը նոր չէ՝ Ստեփանակերտը երբևէ չի ուզել բանակցել։ Անցնող 30 տարում բոլոր տարբերակներով և հնարավորություններով Ստեփանակերտը խուսափել է ուղիղ բանակցությունների մաս կազմել։ Ինչո՞ւ, որովհետև բանակցելը որոշակի պատասխանատվություն է, որոշակի իրողություններ են, որոշակի հողեղենություն է։ Դու չես կարող բանակցություններին մասնակցել, ամենահայրենասերի պիջակը հագնել, շարունակել անպատասխանատու հայտարարություններ անել, ասել՝ «այս ծախուները», «այս հողատուները»։ Այդ դիրքն ամենահարմարն է։ Իմ ընկալմամբ՝ արցախյան էլիտայում կա ճգնաժամ բովանդակային՝ մի թևն այդ էլիտայի ուզում է շարունակել մնալ այդ կոնֆորտի մեջ, մյուս թևն ասում է՝ չէ՛, բարեկամներ, այդ պահն ավարտվել է, եկել է բանակցությունների և քաղաքական խոսակցությունների գնալու պահը, հասկանալու, թե ինչ ենք անում և ոնց։ Ոնց որ թե՝ առաջին թևը դեռևս հաղթում է»,- ասաց Արեգ Քոչինյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան