Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել Շվեդիայում Էրդողանի խամաճիկը կախելու դեպքի առթիվ

Լուրեր

29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 17:16
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
29.10.2026 | 17:07
Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
29.10.2026 | 17:01
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
29.10.2026 | 16:55
Նորվեգիայի վարչապետը պահանջել է FT-ից հեռացնել այն հոդվածը, թե Պուտինը հեռախոսազրույցում պատմության դասախոսություն է կարդացել
29.10.2026 | 16:51
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
Բոլորը

Անկարայի դատախազները հետաքննություն են սկսել Շվեդիայում մի խումբ ակտիվիստների բողոքի ակցիայի հետ կապված, որի ընթացքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խամաճիկը գլխիվայր կախել էին, գրում է Bianet-ը։

Նախօրեին Ստոկհոլմում բողոքի ակցիա է անցկացվել՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դիմաց Թուրքիային, իբր, «ահաբեկչության» մեջ կասկածվողներին արտահանձնելու դեմ։

Թուրքական դատախազությունը հետաքննությունը սկսվել է Էրդողանի բողոքից հետո։

«Քրեական գործ է հարուցվել Անկարայի Գլխավոր դատախազության կողմից մեր նախագահի դեմ ուղղված հանցավոր գործողությունների պատճառով՝ հանցագործների նկատմամբ հետաքննություն սկսելու պահանջով»,- Թվիթերում գրել է Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդընը։

Հավելենք, որ այս դեպքի առնչությամբ Թուրքիայում Շվեդիայի դեսպանը կանչվել էր երկրի ԱԳՆ։

Հիշեցնենք՝ Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան եռակողմ հուշագիր են ստորագրել, որով պայմանավորված Ստոկհոլմն արդեն մի քանի անձի արտահանձնել է Անկարային։ Թուրք պաշտոնյաները, սակայն, նշում են, որ դա բավարար չէ, որպեսզի Անկարան վավերացնի ՆԱՏՕ-ին անդամակցության Շվեդիայի դիմումը։

Էմմա Չոբանյան