120.000 արցախցի շարունակում է լիահույս մնալ․ մենք չենք դադարում հավատալ քաղաքակիրթ և անդավաճան մարդկության գոյությանը․ Արայիկ Հարությունյան

Լուրեր

09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
Բոլորը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 11-ին հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցում էին ԱՀ ԱԺ քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները․ տեղեկացնում են ԱՀ կառավարությունից։

Նիստի ընթացքում Արայիկ Հարությունյանն իր ելույթի ընթացքում ասել է․

«Արցախի Հանրապետության ժողովուրդը խաղաղության, բարիդրացիական հարաբերությունների ամենամեծ կողմնակիցն ու ջատագովն է, սակայն խաղաղությունն ուղղակի անհնար է առանց արցախահայության իրավունքների հարգման և ճանաչման: Այլ պայմաններով խաղաղության գինը արցախցիների կյանքն ու ցեղասպանությունն է:
Մեկամսյա շրջափակման ու չընդհատվող տարաբնույթ բռնաճնշումների պայմաններում ապրող 120.000 արցախցի շարունակում է լիահույս մնալ, որ 21-րդ դարում ցեղասպանություններ չեն կարող լինել ու չպետք է լինեն, մերօրյա աշխարհում մարդը, նրա իրավունքներն ու ազատությունները ավելին են, քան դրամական արտահայտություն ունեցող արժեքները:
Մենք չենք դադարում հավատալ քաղաքակիրթ և անդավաճան մարդկության գոյությանը»: