Լեռնային Ղարաբաղ. Սուրբ Ծնունդը` շրջափակման մեջ. Greek City Times

Լուրեր

20.02.2026 | 02:07
Ադելիա Պետրոսյանը մեդալ չնվաճեց ձմեռային Օլիմպիական խաղերում
19.02.2026 | 23:55
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 23:29
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
19.02.2026 | 23:24
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
19.02.2026 | 23:16
Բաքուն Մոսկվային մեղադրում է Ալիևի և նրա ընտանիքի դեմ հիբրիդային պատերազմի կազմակերպելու մեջ
19.02.2026 | 23:00
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ
19.02.2026 | 22:49
Ռոբոտներով քունգ ֆու-շոու․ ինչպես են նշել չինական նոր տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 22:37
Հորինվածք է. Telegram-ը պնդում է՝ օտարերկրյա ծառայությունները հասանելիություն չունեն մեսենջերի հաղորդագրություններին
19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 21:40
ՀՀ նախագահը «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
19.02.2026 | 21:27
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Ադրբեջանցի մի խումբ բնապահպան ակտիվիստներ փակել են միակ ճանապարհը, որը կապում է Լեռնային Ղարաբաղը մնացած աշխարհի հետ։ Ամենատարրականից զրկված ավելի քան 120 հազար մարդու հումանիտար իրավիճակն օրեցօր վատանում է: Այս մասին ասվում է Greek City Times-ի հրապարակման մեջ։

«Բանջարեղեն ու միրգ, կաթնամթերք, շաքարավազ, աղ… Գրեթե ամեն ինչի պակաս ենք զգում»․ Ստեփանակերտից լաբորանտ Նարինե Գրիգորյանի համար շրջափակման մեջ շաբաթների հետևանքներն ակնհայտ են, ապացույցը՝ սուպերմարկետների դատարկ դարակները։

«Ինչ-որ բան գտնել գրեթե անհնար է, իսկ տեղական արտադրությունը չի կարող բավարարել բնակչության կարիքները»,- լրատվամիջոցին հեռախոսով պատմել է Նարինեն։

Դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղում իրավիճակն օրեցօր վատանում է։ Հենց այդ ժամանակ էր, որ մի խումբ ադրբեջանցի, իբր, բնապահպան-ակտիվիստներ փակեցին Լաչինի միջանցքը՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միակ ճանապարհը, գրում է պարբերականը։

Լաչինի միջանցքն իսկական «պորտալար» է մեծամասամբ հայերով բնակեցված անկլավի համար, որն ամբողջությամբ շրջապատված է Ադրբեջանի կողմից: Նորմալ պայմաններում օրական 400 տոննա պարենամթերք և այլ հիմնական ապրանքներ են մտնում Լեռնային Ղարաբաղ։ Կոշտ բանակցություններից հետո Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն դեկտեմբերի 25-ին կարողացավ Հայաստանից ուղարկել տասը տոննա մարդասիրական բեռ՝ դեղորայք, հիվանդանոցային սնունդ, մանկական սնունդ։ Ըստ ԼՂՀ Առողջապահության նախարարության՝ սա ծածկել է ընդամենը տասը օրվա պահանջարկը։

Մինչ Բաքուն պնդում է, թե շրջափակման նախաձեռնողն իր քաղաքացիական հասարակությունն է, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը բացահայտել է կապը, այսպես կոչված, ադրբեջանցի «էկոակտիվիստների» և Ադրբեջանի կառավարության միջև:

Բայց կա ավելին․ միջազգային կազմակերպությունները, ինչպիսին է Human Rights Watch-ը, դատապարտել են շրջափակումը, քանի որ տարածաշրջանն օրերով կրկին զրկվել է գազից։ Մատակարարումը կախված է բացառապես Ադրբեջանի կամքից, քանի որ ենթակառուցվածքների մի մասն անցնում է 2020 թվականի պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներով։

«Եվս մեկ անգամ, ներկա իրավիճակը ցույց է տալիս մարդասիրական օգնության և մարդու իրավունքների միջազգային առաքելությունների ազատ և անխոչընդոտ հասանելիության երաշխավորման կարևորությունը բոլոր տարածքներ»,- ընդգծել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը դեկտեմբերի 20-ի իր հռչակագրում:

Այնուամենայնիվ, թե՛ միջազգային կազմակերպությունների, թե՛ ՄԱԿ-ի գործակալությունները հասանելիություն չունեն տարածաշրջանին:

Դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի օրակարգում էին նաև Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը և ազատ տեղաշարժի վերականգնումը, որտեղ հստակորեն միջանցքի անհապաղ և անվերապահ վերաբացման կոչ արվեց։

«Քանի դեռ շրջափակումը շարունակվում է, իրավապաշտպան կազմակերպությունների և երկրների այս բոլոր կոչերին ու հայտարարություններին պետք է հետևեն իրական գործողություններ տեղում»,- ասում է Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նա մեկն է այն 1100 մարդկանցից, ովքեր դեռ չեն կարողանում տուն վերադառնալ ճանապարհների փակ լինելու պատճառով:

Ստեփանյանը խոսում է «բեմականացված բնապահպանական գործողությունների մասին, որոնք մտնում են Ադրբեջանի պետական քաղաքականության մեջ և ուղղված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներին»: Նա հիշեցնում է խաղաղ բնակչության սպանությունների, ենթակառուցվածքների խափանումների, գազի անջատումների, գյուղատնտեսական գործունեության հանդեպ ոտնձգությունների և Ադրբեջանի կողմից հոգեբանական ճնշման դեպքերը 2020 թվականի հրադադարից հետո։

Դեկտեմբերի 24-ին մի խումբ հայ քաղաքացիական ակտիվիստներ երթով շարժվեցին դեպի ճանապարհի փակ հատված, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ անցակետը։ Համացանցում տեղադրված ուղիղ եթերի տեսանյութում ընդդիմադիր քաղաքական կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը կոչ է արել ռուսական կողմին՝ հարգել նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրով ստանձնած պարտավորությունները և ապահովել Լաչինի միջանցքի անվտանգությունը։

Հետո ռուսները պատասխանեցին, որ ճանապարհը կբացվի դեկտեմբերի 26-ին, սակայն այդպես էլ չբացվեց, և 27-ին բողոքի ակցիան վերսկսվեց։ Հարյուրավոր մարդիկ երթով շարժվեցին դեպի տարածաշրջանի օդանավակայան, որտեղ մշտապես տեղակայված է զորախումբը՝ պահանջելով հանդիպում խաղաղապահ ուժերի հրամանատարի հետ։

«Տեղում իրավիճակը լուրջ է։ Պետք է դիմադրենք և զիջումների չգնանք, քանի որ Բաքուն կշարունակի նոր պահանջներ ներկայացնել»,- օդանավակայանից հայտարարել է Պետրոսյանը։

Տաթև Ֆռանգյան