Ընդդիմության տապալված սցենարը․ Փաշինյանին «մի քանի օրից» հեռացնելու խոստումից 8 ամիս անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 20:28
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին
12.12.2024 | 20:13
Ինչո՞ւ է բուսաբանական այգու երկայնքով քարե պարիսպ կառուցվում․ ահազանգ
12.12.2024 | 20:00
Կոլապս սպասվում է նաև Ալիևի ռեժիմին, ինչպես Ասադի դինաստիան ողբերգական ավարտ ունեցավ․ Հրաչյա Արզումանյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններից շուրջ 10 ամիս անց ընդդիմությունը հայտարարեց Ազգային ժողովի աշխատանքները բոյկոտելու և Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու պահանջով անհնազանդության գործողություններ սկսելու մասին։

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարած դաշինքների ներկայացուցիչները հայտարարում էին, որ Փաշինյանին իշխանազրկելու հարցում վճռական են։ Ընտրվել էին նույն մեթոդները, որոնք Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու համար 2018-ին օգտագործել էին Փաշինյանն ու համախոհները՝ քայլերթեր Հայաստանի մարզերից, ապա հանրահավաքներ ու անհնազանդության ակցիաներ Երևանում։

Մինչ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն ապրիլի 25-ից սկսած մարզերից քայլում էին դեպի Ազատության հրապարակ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն արդեն զբաղեցրել էր Ազատության հրապարակը․ ապրիլի 17-ին նա հայտարարեց շուրջօրյա նստացույցի մասին։

Արդեն մայիսի 1-ին ընդդիմադիրները փակեցին Ֆրանսիայի հրապարակը․ տեղի ունեցավ հանրահավաք, որին մասնակցում էին Սերժ Սարգյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Նախկին նախագահները մասնակցում էին, բայց հարթակից ելույթներ չունեցան։

Այդ օրերին մայրաքաղաքի տրանսպորտային կարևորագույն հանգույցներից մեկը՝ Մաշտոց-Սայաթ-Նովա պողոտաների խաչմերուկը, դարձավ ոչ երթևեկելի, բայց ամեն օր ընդդիմադիրները Երևանի նոր հատվածից էին սկսում  իրենց բողոքի երթերը։ «Դիմադրության» շարժման ղեկավարումը ստանձնած Իշխան Սաղաթելյանը հայտարարում էր քաղաքացիների աննախադեպ մասնակցության մասին։

Քանի՞ հոգի էր իրականում փողոց դուրս գալիս ընդդիմադիրներին աջակցելու համար․ հանրահավաքներին ու երթերին հարյուր հազար մարդկանց մասնակցության մասին կազմակերպիչների պնդումներին հակադրվում էին ԻՔՄ-ի՝ օդային լուսանկարահանման միջոցով իրականացված հաշվարկները։ Այս հարցում հակասություններ արձանագրել էր նաև Factor TV-ի տեսախցիկը։

Հանրահավաքների ժամանակ ընդդիմադիրների ելույթներում կարմիր թելի նման անցնում էր այն շեշտադրումը, թե Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը մնացել են հաշված օրեր։

Իշխանությունները կառավարական շենքից ընդդիմադիրների գործողությունները մեկնաբանում էին հեգնանքով։ Փաշինյանը ՔՊ-ի պատգամավորիների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե ընդդիմադիրները միայն խցանումներ են առաջացնում։

Իշխանականները պարբերաբար նաև պնդում էին, թե ընդդիմադիրները հակաօրինական գործողությունների են դիմում։ Անգամ գործեր հարուցվեցին երթերի ու այլ ակցիաների մասնակիցներին գումարով ներգրավելու հատկանիշներով։ ԱԱԾ-ն նաև զգուշացրեց, թե հավաքի կազմակերպիչները մտադրված են սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ և դրդել հավաքի մասնակիցներին՝ զավթել ԱԺ շենքը, սակայն նման տեսարանի ականատես չեղանք։

Այդուհանդերձ, բողոքի ակցիաների ընթացքում աղմկահարույց միջադեպերի պակաս չեղավ։ Խոսքը, առաջին հերթին, Ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու մասին է։ Բազմաթիվ արձանագրումներ կան, թե ինչպես են Ոստիկանության առանձին ծառայողներ ոտքերով, բռունցքներով հարվածում ցուցարարներին, անգամ՝ գետնին ընկած քաղաքացիներին։

Ոստիկանությունն էլ իր հերթին էր տարածում տեսանյութեր, որոնցում երևում էր, թե ինչպես ընդդիմադիրների շարքերում եղել են քաղաքացիներ, որոնք քարեր, շշեր և այլ առարկաներ են նետել Ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Մասնավորապես, քաղաքացիներից մեկն Արցախը թրքացումից փրկելու կարգախոսով բողոքի ակցիային եկել էր մուրճով։

Մի քանի ամիս շարունակվող փողոցային գործողությունների ընթացքում Ոստիկանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև ամենախոշոր բախումը տեղի ունեցավ հունիսի 3-ին՝ Պռոշյան փողոցում, Նիկոլ Փաշինյանի կեցավայրի դիմաց։ Ոստիկանությունն առանց նախազգուշացման տարածքում լուսաձայնային նռնակ կիրառեց։ Միջադեպին նախորդել էին Իշխան Սաղաթելյանի՝ ոստիկանական պատնեշը ճեղքելու և ժողովրդի հետ միասին Ազգային ժողով գնալու կոչերը։

Փողոցներ փակելու, կառավարական շենքերը շրջափակելու գործողություններին, քայլերթերին ու հանրահավաքներին զուգահեռ՝ ընդդիմադիրներն ականջահաճո խոստումներ էին տալիս։ Սաղաթելյանն անգամ խոսում էր իր քաղաքական դաշինքի ղեկավարի իշխանության տարիներին գողացվածը հետ բերելու մասին։

Ընդդիմությանը չհաջողվեց հասնել իր սահմանած գլխավոր նպատակին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Չնայած դրան՝ 1,5 ամիս Ֆրանսիայի հրապարակը փակ պահելուց հետո «Դիմադրության» շարժման առաջնորդը հայտարարեց այն բացելու մասին։

Հունիսի 14-ին Սաղաթելյանը հայտարարեց շարժումը վերափոխման ենթարկելու մարտավարության մասին։ Վրանները հավաքելուց հետո բողոքի ակցիաների ինտենսիվությունը նվազեց, հանրահավաքները դարձան ավելի սակավաթիվ ու սակավամարդ, իսկ ինչ-որ պահից առհասարակ դադարեցին, սակայն «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն այս փուլում չվերադարձան խորհրդարան։

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն Իշխան Սաղաթելյանի հայտարարությունից մի քանի օր անց հայտարարեց պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին։ Դրանից հետո նրան այլևս չտեսանք «Դիմադրության» շարժման հավաքներին։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ընդդիմությունը պայքարի որևէ փուլում այդպես էլ հստակ չհայտարարեց, թե ո՞վ է լինելու վարչապետի իրենց թեկնածուն։ Միաժամանակ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները չէին հերքում Ռոբերտ Քոչարյանի տարբերակը։

Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմակիցների՝ Սերժ Սարգսյանը հստակ հայտարարել էր, որ որևէ պաշտոնի չի հավակնում։

Խորհրդարանի աշխատանքները շուրջ 7 ամիս բոյկոտելուց հետո ընդդիմադիրները նոյեմբերի 15-ին վերադարձան Ազգային ժողով՝ հայտարարելով, որ եկել են իրենց օրակարգով։

Ձմռան ցրտին զուգահեռ խորհրդարան վերադարձած ընդդիմադիրները, սակայն, համերաշխ չէին։ Կարճ ժամանակ անց Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը լքելու մասին հայտարարեց Սյունիքի նախկին մարզպետ, մեծահարուստ գործարար Վահե Հակոբյանի ղեկավարած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը։

Ընդդիմադիրներն այժմ էլ պարբերաբար հիշում են Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին, սակայն գործողություններ չկան։ Գուցե, դրանք սկսվեն գարնանը՝ եղանակի տաքանալուն զուգահեռ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան