Թվերի փոխարեն՝ անուններ․ Երևանում այս տարի 18 փողոց է անվանակոչվել

Լուրեր

07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Գարեգին Բ կաթողիկոսի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:50
Գարեգին Բ կաթողիկոսը՝ դատարանի առաջ. ինչ իրավիճակ է Էջմիածնում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Դեկտեմբերի 20-ի ավագանու արտահերթ նիստում որոշվել էր անվանափոխել երևանյան մի շարք փողոցներ։ Ըստ այդ որոշման՝ Արաբկիր վարչական շրջանի 7 փողոց և Նորք-Մարաշ վարչական շրջանի 2 փողոց կկոչվեն հայ անվանի մարդկանց անուններով։

Մայրաքաղաքի  ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ  Լևոն Զաքարյանի խոսքով՝ փողոցների անվանակոչությունը միտում ունի հանրահռչակելու տվյալ մարդուն, իսկ գործընթացն էլ բավական երկար է տևում:

«Անվանակոչման որոշումը կայացվում է քննարկումների արդյունքում, որից հետո համապատասխան հանձնաժողովը եզրակացություն է տալիս: Քաղաքապետի որոշմամբ՝ նախագիծը գալիս է ավագանու նիստ և ընդունվում է ավագանու կողմից քվեարկության արդյունքում, իսկ այդ բոլոր փուլերում նախագիծը պետք է հավանության արժանանա, որպեսզի իրականացվի»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ավագանու անդամը:

Ավագանու վերջին որոշումներով Արաբկիրի 49-րդ փողոցն անվանակոչվել է ԽՍՀՄ ներքին ծառայության ոստիկանության գեներալ-մայոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, երգահան Ալեքսեյ Հեքիմյանի անունով՝ «Ալեքսեյ Հեքիմյան փողոց»։ 

 

Արաբկիրի 37-րդ փողոցը անվանակոչվել է դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի անվամբ, իսկ Արաբկիրի 39-րդ փողոցը՝ հետախույզ Գևորգ Վարդանյանի։ Արաբկիրի 17-րդ փողոցն այսուհետ կրում է հայ արձակագիր, ազատամարտիկ Լևոն Խեչոյանի անունը, իսկ Արաբկիրի 19-րդ փողոցը՝ անվանի բանաստեղծ, պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսի անունը։

Արաբկիրի 23-րդ փողոցը անվանակոչվել է բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանի անվամբ, իսկ  Արաբկիրի 25-րդ փողոցը՝ բանաստեղծ, թարգմանիչ Սլավիկ Չիլոյանի անվամբ: Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 5-րդ փողոցն էլ կրում է մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի անունը, որի անվամբ վերջերս արձան-հուշակոթող դրվեց Ազատության հրապարակում՝ Օպերայի հարակից տարածքում, իսկ Նորքի 17-րդ փողոցն անվանակոչվել է «Բուժաշխատողների փողոց»։

Այս տարվա ընթացքում Երևան քաղաքում փողոցների անվանակոչման մասին ևս երեք որոշում է ընդունվել։ Ապրիլի 25-ի նիստում ավագանին որոշել էր անվանակոչել երևանյան երեք փողոց, հունիսի 21-ին՝ հինգ, իսկ նոյեմբերի 24-ին՝ մեկ։ Ընդհանուր առմամբ, մեկ տարվա ընթացքում Երևան քաղաքում անվանակոչվել է տասնութ փողոց։ Ուշագրավ է, որ դրանցից միայն մեկն է կին գործչի անունով․  Արաբկիրի 51-րդ փողոցն անվանակոչվել էր դանիացի միսիոներ Մարիա Յակոբսենի պատվին, որն օգնել է ցեղասպանության հետևանքով որբացած երեխաներին։

Ըստ ավագանու անդամ Լևոն Զաքարյանի՝ անվանակոչված փողոցներում կարևոր է նաև ցուցատախտակների տեղադրումը:

«Մենք հիմա ուզում ենք Երևան քաղաքում մեկ ընդհանուր տեսքի նմուշ սահմանել և բոլոր փողոցների նոր անվանումները փակցնել, որովհետև այդ գործընթացը վաղուց չի արվել, և կան բազմաթիվ փողոցներ, որտեղ որևէ ցուցանակ առկա չէ, թե փողոցն ում անուն է կրում: Այդ ուղղությամբ հիմա աշխատում ենք, որպեսզի դա նույնպես արվի» – ընդգծում է  Զաքարյանը:

 

 

Զաքարյանի դիտարկմամբ բնակիչների կողմից նմանատիպ փոփոխությունները լավ են ընդունվում, և հաճախ հենց քաղաքացիներն ու հասարակական կազմակերպություններն են դիմում քաղաքապետարանին, որպեսզի անվանակոչություններ իրականացվեն:

Փողոցների անվանափոխումը անվանիներին ևս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցելու հնարավորություն է․ Factor․am-ի հետ զրույցում նշում է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։

«Որոշումը նաև քննարկվել էր հանձնաժողովում, ստացել էր դրական արձագանք և ընդունվել արտահերթ նիստով։ Արդեն իսկ անվանակոչումները տեղի են  ունեցել»,-ասում է Աբգարյանը։

Աբգարյանի խոսքով՝ ավագանու անդամը նախ դիմում է կազմակերպական վարչություն, ստանում է այն փողոցների ցանկը, որոնք միայն համարակալված են։ Այս պարագայում  նման փողոցները շատ էին Արաբկիր վարչական շրջանում,  և հիմնականում հենց այդտեղ է տեղի ունեցել անվանակոչումը։

«Ես առհասարակ չեմ հրավիրվում նման քննարկումներին․ քաղաքապետն ավագանու նիստից երկու օր առաջ  քննարկում է ունեցել խմբակցությունների հետ, ու կրկին հրավիրված չեմ եղել»,- ասում  է ավագանու անդամը:

Իզաբելլա Աբգարյանի խոսքով՝ առաջիկայում պատրաստվում է երևանյան փողոցներից մեկը ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանի անունով կոչելու նախագիծ  առաջարկել։  

 

Անի Թամրազյան