Հունվարի 7-ից մի շարք դատավորների նոր գործեր չեն մակագրվի

Լուրեր

26.08.2026 | 11:49
ԿՀՎ տնօրենը Մոսկվա էր ժամանել «հատուկ ծառայությունների միջև շփումների» համար. Պեսկով
26.08.2026 | 11:40
US Open. Սերենա Ուիլյամսն ու Կառլոս Ալկարասը պարտվել են 1/4 եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 11:30
ՌԴ Պետդումայի խոսնակը Հայաստանին «կոչ է արել» հրաժարվել «կեղծ քաղաքականությունից»
26.08.2026 | 11:16
Ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով․ սպասվում են անձրև, կարկուտ և ուժեղ քամի
26.08.2026 | 11:11
Նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակում Ոստիկանության կողմից նախատեսվող միջոցառումները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 11:03
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը մեկնարկում է Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 10:55
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը
26.08.2026 | 10:40
US Open. Ալինա Չառաևան պարտություն կրեց որակավորման փուլում
26.08.2026 | 10:31
Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ
26.08.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել
26.08.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար
26.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

2023 թվականի հունվարի 7-ից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Աջափնյակ 1» նստավայրի ու մարզերի քրեական մասնագիտացմամբ առանձին դատավորները, որոնք քննում են մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների վարույթներ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ, այլևս նոր գործեր չեն ստանա։

Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարարություն է տարածել՝ նշելով, որ «Դատական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը, որը կարգավորում է վերը նշված իրավահարաբերությունները, ուժի մեջ է մտնում հունվարի 7-ից։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովն ընդունել է «Դատական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը, համաձայն որի՝ քրեական գործեր քննող դատավորները կքննեն նաև մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների վարույթներ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ, իսկ այդ միջնորդություններն այժմ քննող առանձին դատավորները կդառնան ռեզերվային։

ԲԴԽ-ն հայտնում է նաև, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում առանձին դատավորների վարույթում եղած գործերը չավարտելու դեպքում դրանք ենթակա են վերաբաշխման՝ մեկշաբաթյա ժամկետում, որից հետո համապատասխան դատավորները ձեռք են բերում ռեզերվային դատավորի կարգավիճակ: Սա նշանակում է, որ եթե քրեական մասնագիտացմամբ առանձին դատավորները չհասցնեն ավարտել իրենք վարույթում եղած կիսատ գործերը, ապա դրանք կփոխանցվեց քրեական գործեր քննող դատավորներին։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկայում Երևան քաղաքի և մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առաջանալու է քրեական մասնագիտացման դատավորի թափուր հաստիքներ՝ հետևաբար, համապատասխան մասնագիտացում ունեցող առաջին ատյանի դատարանների դատավորները կարող են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով տեղափոխման դիմում ներկայացնել նշված թափուր հաստիքներում նշանակվելու համար իրենց թեկնածությունը քննարկելու նպատակով: Միաժամանակ, տեղեկացվում է, որ դիմումները կարող են ներկայացվել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը՝ ժամը 18:00-ն»,- հայտնում են ԲԴԽ-ից։

Արաքս Մամուլյան