Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ վարորդական կեղծ վկայական ձեռք բերելու հանցավոր մեխանիզմի կիրառման հանգամանքները պարզելու նպատակով

Լուրեր

09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ իրացնելու և այլ անձի կողմից օգտագործելու նպատակով իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ իրացնելուն օժանդակելու առերևույթ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ. տեղեկացնում են ՔԿ-ից։

Նախնական տվյալներով՝ քաղաքացին, օրենքով սահմանված կարգով վարորդական վկայականի «D» կարգ ստանալու համար համապատասխան դասընթացներ անցած լինելու վերաբերյալ փաստաթուղթ ձեռք բերելու և այն ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն ներկայացնելու նպատակով, դիմել է իր ծանոթին: Վերջինիս պահանջով նրան վճարել է 35.000 ՀՀ դրամ գումար և վերոնշյալ դասընթացներին փաստացի չմասնակցելու պայմաններում վերջինիս օժանդակությամբ ձեռք է բերել Երևան քաղաքում գործող ՍՊ ընկերության տնօրենի կողմից կեղծված և իրացված կեղծ վկայական՝ իր կողմից «D» կարգի ծրագրով դասընթացներ անցնելու և բավարար գնահատականներ ստանալու վերաբերյալ։

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով և 46-457-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում։

Քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների ընթացքում միաժամանակ մի քանի հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են տարբեր քաղաքացիների անձնագրեր, նոթատետր, համակարգիչ և տպիչ սարքեր, կատարվել են հարցաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Վարույթի շրջանակներում կասկածի շուրջ հարցաքննվել են վերոնշյալ երկու անձինք։ Առկա են տվյալներ այն մասին, որ բազմաթիվ այլ քաղաքացիներ նման հանցավոր եղանակով ձեռք են բերել վարորդական վկայականի կարգ ստանալու համար համապատասխան դասընթացներ անցած լինելու վերաբերյալ կեղծ փաստաթուղթ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, վարութային գործողություններ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցավոր մեխանիզմի կիրառման նմանատիպ այլ դեպքերը և դրանցում ներգրավված անձանց շրջանակը պարզելու նպատակով։