Հանրապետականը «նոկաուտ» դեռ չի ստացել, հարկավոր է գործը հասցնել մինչև «նոկաուտի». Արամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 10:56
Ռուսական զորքերն ավիառումբերով հարվածել են Սումիին․ վիրավորներ կան
10.08.2026 | 10:56
Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և ՔՊ-ն. Սիսակ Գաբրիելյան 
10.08.2026 | 10:49
Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին
10.08.2026 | 10:46
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պաշտոնական խաղի է մասնակցել տևական ընդմիջումից հետո
10.08.2026 | 10:40
Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ. օգնության են հասել փրկարարները
10.08.2026 | 10:30
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10.08.2026 | 10:29
Մոհսեն Ռեզային Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակվել
10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
Բոլորը

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հաղթանակն  արձանագրելու ամենակարևոր քայլը խորհրդարանը ցրելն է: Այս մասին այսօր Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

«Մինչև Հայաստանում խորհրդարանական ընտրություններ տեղի չունենան, վտանգ կա: Դանդաղ գործող ռումբի նման խորհրդարանում էդ խումբը նստած է և ամենևին պետք չէ հավատալ նրանց, նրանց խոսքերին, որ  իրենք աջակցում են էսօրվա կառավարությանը»,- ասաց Արամ Մանուկյանը:

ՀԱԿ փոխնախագահը համոզված է՝ առանց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման որևէ համակարգային փոփոխություն հնարավոր չէ իրականացնել:

«Ես, օրինակ, չեմ պատկերացնում «Մարտի 1»-ի լիարժեք բացահայտում առանց խորհրդարանական ընտրությունների: Դրանք առաջին հայացքից գուցե  չեն կապվում իրար հետ, բայց մեծ խնդիրներ լուծելու համար պետք է արդար ընտրություններ անցկացնել»,- ընդգծեց Արամ Մանուկյանը:

Ըստ նրա՝ ընդհանուր գործընթացը պետք է գնա այն նույն  տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ տեղի ունեցավ հեղափոխությունը: Պարոն Մանուկյանը մտահոգված է՝ հապաղելու դեպքում կարող է կորցնել ժողովրդի աջակցությունը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան