Կարմիր խաչի միջոցով Արցախ ուղարկված 10 տոննա սնունդն ու դեղորայքը փոխանցվել են տեղի բուժհաստատություններին

Լուրեր

30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կարմիր խաչի մեքենաներով Հայաստանից այսօր 10 տոննա հումանիտար բեռ (սնունդ և դեղորայք) է ուղարկվել Արցախ։ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղափոխությունը տեղի է ունեցել կողմերի համաձայնությամբ՝ ԿԽՄԿ բեռնատարով և արդեն փոխանցվել է տեղի բժշկական հաստատություններին։

Զառա Ամատունին նաև ասաց, որ այսօր ԿԽՄԿ միջնորդությամբ Հայաստան է տեղափոխվել տարբեր քրոնիկական հիվանդություններով 4 օտարերկրյա քաղաքացի։

«Թե՛ իրենց դիմումի, թե՛ իրենց երկրի ներկայացուցիչների դիմումների հիման վրա, տեղի կառույցների հետ համաձայնեցված նրանք դուրս են բերվել»,- նշեց Ամատունին։

Հիշեցնենք՝ երեկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենայով Արցախից Հայաստան է տեղափոխվել 4 ամսական երեխա:
Արցախը շրջափակման մեջ է արդեն 14 օր։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական կեղծ պատրվակով դեկտեմբերի 12-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դրա հետևանքով ընդհատվել է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք, որից 270-ը՝ անչափահաս, չեն կարողանում վերադառնալ տուն։

Արփի Հակոբյան