Կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է Գավառ քաղաքի 42-ամյա բնակիչը

Լուրեր

09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
Բոլորը

2022թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20:15-ին, Գավառի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն քաղաքի Սայադյան փողոցի տներից մեկում մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը՝ բազմաթիվ վնասվածքներով․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են արնանման հետքերի նմուշներ, ծալովի դանակ, հագուստներ և այլ պարագաներ: Հարցաքննվել են մի շարք անձինք:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ հասցեում վիճաբանություն է առաջացել 31-ամյա տղամարդու և Գավառ քաղաքի 42-ամյա բնակչի միջև, որի ընթացքում վերջինս դեռևս չպարզված գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել 31-ամյա տղամարդու մարմնի տարբեր հատվածներին, ով ստացած վնասվածքներից մահացել է:

Անմիջականորեն առաջացած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է Գավառ քաղաքի 42-ամյա բնակիչը:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական փորձաքննություններ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Կատարվում է նախաքննություն: