Գերմանիան և ԵՄ-ն պետք է մեծացնեն ճնշումը. Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը
Քաղաքականություն
16.12.2022 | 21:43Գերմանիայի Բունդեսթագի Ազատ դեմոկրատներ կուսակցության պատգամավոր, Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված վիճակին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, պատգամավորը գրել է, որ բնապահպան ակտիվիստներին որպես մարդու իրավունքների ոտնահարման պատրվակ օգտագործելը զուտ ցինիզմ է։
«Ձմռան կեսին հազարավոր մարդկանց էներգիայի և սննդի մատակարարումների դադարեցումը նշանակում է գազն ու սնունդը որպես զենք օգտագործել։ Գերմանիան և ԵՄ-ն պետք է մեծացնեն ճնշումը»,-գրել է Թիլ Մանսմանը: