Սիմոն Ֆարմանյանն ընտրվեց դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ
Հասարակություն
16.12.2022 | 19:18Այսօր հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց:
Ըստ ամփոփված տվյալների՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ ընտրվեց Սիմոն Ֆարմանյանը՝ 93 ձայնով: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:
Նշենք, որ քվեարկությանը մասնակցել է 199 դատավոր: