ՀՀ-ն պիտի պահանջի միջազգային խաղաղապահների տեղակայում ԼՂ-ում․ ԱՄՆ-ն և ԵՄ-ն պիտի համոզեն Բաքվին՝ ընդունել սա․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ Արցախում միջազգային խաղաղապահներ տեղակայելու պահանջով, և այդ զորակազմի մի մասնիկը կարող է լինել ռուսական զորախումբը։ Factor TV-ին տված հարցազրույցում Արցախում ստեղծված իրավիճակին նման լուծում է առաջարկում միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի մասնագետ Սոսի Թաթիկյանը։

«Ես կարծում եմ, որ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունն ամենաօպտիմալը կարող է լինել։ Այնտեղ պրոցեսը գնում է, որ կոնֆլիկտի երկու կողմը սովորաբար պետք է համաձայնություն տան, թե որ ազգերը կարող են մասնակցել այդ խաղաղապահ առաքելությանը։ ՀՀ-ն պետք է թույլ չտա, որ Թուրքիայի և Պակիստանի ուժերը լինեն կոնտինգենտում։ Սակայն այս հարցերն իրականում երկրորդական են, քանի որ առաջին հարցն այն է, թե ինչպես հասնել այն բանին, որ որևէ կազմակերպություն, լինի՝ ՄԱԿ-ը, ԵՄ-ն, թե ԵԱՀԿ-ն․․․ ճիշտն ասած՝ այս իրավիճակում անգամ դա կապ չունի, թե ով, կարևորը՝ լինի միջազգային խաղաղապահ առաքելություն։ Իսկ դրա համար պետք է կոտրել Ադրբեջանի շատ ուժեղ դիմադրությունը»,- նշեց փորձագետը։

ԼՂ-ում միջազգային կոնտինգենտ տեղակայելու հարցում Ադրբեջանի առկա դիմադրությունը կոտրելու ազդեցության լծակներ, ըստ Սոսի Թաթիկյանի, ունեն ԱՄՆ-ը և ԵՄ-ն։ Դրանք գործի դնելու պահանջը պետք է բխի Երևանից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան