Եթե կրակելով չեն գալիս, մենք հո չե՞նք կրակելու. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 23:08
31 տեսախցիկ, 48 նոր ավտոմեքենա և ուսումնաարտադրական կենտրոններ․ Սրբուհի Գալյանը ներկայացրել է բարեփոխումները
02.09.2026 | 22:49
Հարսանիքի ժամանակ տունը թալանել են․ բացահայտվել է բնակարանային 6 գողություն
02.09.2026 | 22:36
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ մանրամասներ
02.09.2026 | 22:20
5 մարդու կյանք խլած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
02.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.09.2026 | 21:43
Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
02.09.2026 | 21:30
ՌԴ-ի ռազմաբազան հեռացնելը ՀՀ-ին կանգնեցնելու է անվտանգային նոր սպառնալիքների առաջ․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:14
«Օրենք ընդունեցինք, որ հանրաքվե չանենք». Պուտինը չկարողացա՞վ համոզել Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:00
«Սիմուլյանտություն», թե՞ առողջական լուրջ խնդիր․ Խաչատրյանը, ըստ փաստաբանի, ավելի քան 24 ժամ չի սնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:45
Դժվար է հավատալ, որ ՌԴ-ն պատրաստ է հեշտությամբ դուրս բերել իր ռազմաբազան․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:27
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:22
ՀՀ-ն ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ
02.09.2026 | 20:09
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ, առանձնազրույց ունեցել Գագիկ Խաչատրյանի հետ
02.09.2026 | 19:43
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում
02.09.2026 | 19:30
Մահացու չե՛ն ՌԴ-ի պատժամիջոցները․ ԵՄ-ի խորհուրդը հավանություն տվեց՝ ազատականացնում է ՀՀ-ից արտահանման շուրջ 80%-ը․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Խաղաղապահներն իրավունք ունեն ուժ կիրառելու, եթե ադրբեջանցիները կրակելով գային, բայց նրանք կրակելով չեն գալիս»,- լրագրողների հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով ՌԴ խաղաղապահների գործողություններին՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակելու հետ կապված։ Ասլանյանը հավելեց, որ եթե ռուս խախաղապահներն ուժ կիրառեն, նրանք խաղաղապահ չեն համարվի։

«Եթե մարդը կրակելով չի գալիս, դու չես կարող կրակել նրան»,- նշեց իշխանական պատգամավորը։ Նրա կարծիքով՝ առաջացած խնդիը կարող է լուծվել բանակցությունների միջոցով։

Անդրադառնալով հարցին՝ մի՞թե ադրբեջանցիների խումբը օրենքով է եկել փակել Լաչինի միջանցքը, որ նրանց նկատմամբ օրենքի շրջանակներում պետք է հայկական կողմը գործողություններ իրականացնի, Ասլանյանն արձագանքեց․ «Էդ ի՞նչ պրովոկացիոն հարցեր եք տալիս։ Ես ասացի՝ մենք օրենքով ենք անելու։ Ես ասացի՞ թուրքը օրենքով է արել։ Մենք չգիտե՞նք, որ թուրքը օրենքով չէ, մենք չգիտե՞նք թուրքին»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունը խոսում է խաղաղության դարաշրջանի բացման մասին, այդ նույն թուրքի հետ, Ասլանյանը պատասխանեց․ «Մի՞թե հնարավոր է դարեդար թշնամական վիճակի մեջ ապրել»։

Մանրամասները՝ տեսանյութում։