Ընտանեկան բռնությունը՝ հանցագործություն և ոչ թե ընտանիքի ներքին խնդիր․ համաժողով՝ գենդերային բռնության վերացմանն ուղղված 16-օրյա արշավի շրջանակում

Լուրեր

09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
Բոլորը

ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակը, Քննչական կոմիտեի հետ համագործակցությամբ, դեկտեմբերի 9-ին և 10-ին կազմակերպել էր «Ընտանեկան բռնության և անչափահասների նկատմամբ ոտնձգությունների վարույթները նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի փոփոխությունների ներքո» խորագիրը կրող համաժողովը։ Միջոցառման ֆորմատն ընտրված էր այնպես, որ դրան մասնակցելու, ոլորտին առնչվող խնդիրների մասին խոսելու, դրանց վերաբերյալ լուծումներ առաջարկելու հնարավորություն ունենային այդ խնդիրներին առնվող բոլոր օղակները թե՛ պետական, թե՛ հասարակական սեկտորից։ Միջոցառմանը մասնակցում էին փորձագետներ, ներկայացուցիչներ Քննչական կոմիտեից, դատախազությունից, դատական համակարգից, ոստիկանությունից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, փաստաբանական համայնքից, հասարակական կազմակերպություններից, զանգվածային լրատվության միջոցներից։

Բացման խոսքով հանդես եկավ ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության իրավապահ խորհրդական Ադի Հոլովեյը։

«Յուրաքանչյուր խնդրի լուծման առաջին քայլն ընդունելն է, որ խնդիրը կա, երկրորդը հասկանալն է, թե ովքեր կարող են աշխատել այդ խնդիրների լուծման ուղղությամբ»,- ասաց Ադի Հոլովեյը՝ նշելով, որ Հայաստանը ընտանեկան բռնության դեմ պայքարում լուրջ առաջընթաց է գրանցել։

Հոլովեյը ԱՄՆ-ում ընտանեկան բռնության գործերի քննությամբ զբաղվել է շուրջ 40 տարի։ Ասում է՝ սկզբում իրենք էլ այդ հանցագործություններին վերաբերել են որպես ընտանիքի ներսում եղած խնդրի, որին չարժե խառնվել, բայց հետագայում պարզել են, որ այդ սոսկ ընտանեական թվացող խնդիրները հաճախ հանգեցնում են շատ լուրջ հանցագործությունների, ընդհուպ՝ սպանության, և այս գիտակցումից հետո սկսել են ընտանեկան բռնության հարցերը, դրանց լրջությունը ներկայացնել դատարաններում, օրենսդիր մարմիններում և այլ թիրախային խմբերում։

Մենք ավելի շատ տուժածներ կունենայինք, եթե քայլեր չձեռնարկեինք ընտանեկան բռնության դեմ պայքարում՝ ասաց Հոլովեյը։ ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենն ընդգծեց ընտանեկան բռնության դեպքերով զոհակենտրոն քննություն իրականացնելու, ինչպես նաև հասարակության ամենախոցելի խմբերին՝ երեխաներին պաշտպանելու ուղղությամբ քայլեր կատարելու կարևորությունը, և հույս հայտնեց, որ միջոցառման քննարկումները դրա մասնակիցներին նոր հմտություններ կտան՝ ինչպես նրբանկատորեն աշխատել երեխաների և կանանց հետ։

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը հիշեց մեկ ամիս առաջ Պեմզաշենում տեղի ունեցած դեպքը, երբ քաղաքացիներից մեկը լսել էր երեխայի ճիչերն ու դա սովորական ընկալելով՝ ոստիկանություն չէր ահազանգելել։

«Մենք պետք է արմատախիլ անենք այն մոտեցումը որ
ընտանիքում բռնությունն օրինաչափ է»,- ասաց Արսեն Այվազյանը։ Փորձագետ Դավիթ Թումասյանը ներկայացրեց քրեական օրենսգրքում և քրեական դատավարության օրենսգրքում ընտանեկան բռնության և երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների առնչությամբ նորամուծությունները։

Օրինակ՝ Քրեական օրենսգրքում ավելացել են ծննդկանի կամ ծննդաբերի կողմից երեխայի սպանությանը հանցակցելը, տուժողի խնդրանքով սպանությունը, ինքնասպանությանը նպաստելը, հղության արհեստական ընդհատմանը (աբորտ կատարելուն) կամ ամլացմանը հարկադրելը, ամուսնությանը, ամուսնալուծությանը կամ երեխա ունենալուն հարկադրելը, 16 տարին չլրացած անձին սեռական հարաբերություն կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կամ մանկական պոռնոգրաֆիա ստեղծել կամ արտադրել առաջարկելը (գրումինգ), ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը։

Նոր քրեական դատավարության օրենսգիրքը իրավապահներին հնարավորություն է տալիս նաև ընտանեկան բռնության դեպքերով մասնավոր գանգատի բացակայության պայմաններում հանրային քրեական հետապնդում իրականացնել։

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը ներկայացրեց ընտանեկան բռնության և անչափահասների նկատմամբ հանցագործությունների դեպքերով Վճռաբեկ դատարանի ձևավորված պրակտիկան, քննարկման առարկա դարձավ նաև այն խնդիրը, թե նախկին Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի կոնկրետ հոդվածների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշումներն ինչպես պետք է կիրառվեն Քրեական և Քրեական դատավարության օրեսգրքերի դրույթները մեկնաբանելիս։