Ադրբեջանը նոտա է հղել Ռուսաստանին՝ ԼՂ տարածքում հանքերի տարածք մուտք գործելու հետ կապված

Լուրեր

30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանին նոտա է հանձնել՝ կապված Ղարաբաղի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

«Ադրբեջանական կողմը բազմիցս դիմել է ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությանը` կանխելու բնական ռեսուրսների ապօրինի շահագործումը ադրբեջանական տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, նաև վերացնելու միջավայրի համար բացասական ազդեցության հետևանքները: Շատ դեպքերում ադրբեջանական կողմի այս հորդորները մնացել են անպատասխան:  Խաղաղապահները ոչ մի միջոց չեն ձեռնարկել կանխելու Ադրբեջանի կողմից բնական ռեսուրսների ապօրինի շահագործումը»,- ասել է Հաջիզադեն։

Վերջինս նաև նշել է, որ Ադրբեջանի ստացած տեղեկությունների համաձայն` իբր, աճում է բնական ռեսուրսների, հատկապես` ոսկու հանքավայրի և պղնձամոլիբդենային հանքավայրի «ապօրինի շահագործումն ու թալանը, ինչպես նաև` բնապահպանական իրավիճակի սրումը»։

«Դեկտեմբեր ամսից բանակցություններ են ընթացել Ադրբեջանի համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչների և ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջև։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի ներկայացուցիչները փորձել են այցելել այս երկու տարածքներ, որտեղ «ապօրինի հանքարդյունաբերություն» է իրականացվում, սակայն այդ ուղևորությունը կանխվել է։ Այն ֆոնին ռուսական խաղաղապահ զորախումբը ոչ մի գործողություն չի ձեռնարկել, ուղևորությունը կանխվել է տեղի բնակիչների նախապես ծրագրված գործողությամբ։

Այդ կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել ռուսական կողմին։ Մենք ևս մեկ անգամ կոչ ենք արել  թույլ տալ անարգել մուտք գործել այդ դաշտեր»,- ասել է Հաջիզադեն:

Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմի՝ Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր այցը համաձայնեցված չի եղել ԱՀ իշխանությունների հետ, և ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից որոշում է կայացվել դադարեցնել շրջայցը: