Վանեսքեհյանը պոկել է ոստիկանի համազգեստին ամրակցված տեսախցիկը․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

Լուրեր

16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
Բոլորը

ՀՀ Քննչական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ Էդուարդ Վանեսքեհյանի գործի առնչությամբ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է․

«Հաշվի առնելով, որ մամուլում և սոցիալական ցանցերում ակտիվորեն միակողմանի տեղեկատվություն է տարածվում․ Վանեսքեհյանի վերաբերյալ քրեական վարույթների առնչությամբ, ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում հանրությանը տեղեկացնել հետևյալը։

ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված վարույթի շրջանակներում տվյալներ են առկա այն մասին, որ 2022թ․ նոյեմբերի 19-ին` ժամը 01:00-ի սահմաններում, ՕԿԿ-ից լռության կանոնների խախտման վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության և Արաբկիրի բաժնի աշխատակիցները ժամանել են Երևան քաղաքի Սարմեն փողոցի համապատասխան հասցե, որտեղ նկատել են, որ երկու քաղաքացի միմյանց փոխադարձ հարվածներ են հասցնում և հնչեցնում են սեռական բնույթի հայհոյանքներ: Քաղաքացիներից մեկը ՀՀ ոստիկանության ծառայության աշխատակիցներին հարվածներ է հասցրել և պոկել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցի համազգեստին ամրակցված տեսախցիկը։ Նշված անձը՝ է․Վանեսքեհյանը, տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին և ձերբակալվել` հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։

Նախաքննության ընթացքում, ի թիվս այլ քննչական, վարութային գործողությունների, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Զննության են ենթարկվել ոստիկանության պարեկային ծառայության ծառայողների ծառայողական համազգեստներին ամրակցված տեսախցիկների՝ քննությանը հետաքրքրող ժամանակահատվածի տեսագրությունները և կազմվել են համապատասխան արձանագրություններ, որոնցում առկա են Է․Վանեսքեհյանի կողմից ՀՀ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջին չենթարկվելու և առերևույթ բռնություն գործադրելու հանգամանքների մասին տվյալներ։

20.11.2022թ․, բավարարելով ներկայացված միջնորդությունը, քրեական վարույթի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը որոշում է կայացրել` Է․Վանեսքեհյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, և նրան ներկայացվել է մեղադրանք:

21.11.2022թ. բժշկական կենտրոնից Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է տեղեկանք` այնտեղ տեղափոխված Է․Վանեսքեհյանի ինքնազգացողության վատացման, դրանով պայմանավորված՝ հիվանդի անկողնային ռեժիմի խախտման անհնարինության մասին, որի պայմաններում որոշում է կայացվել` ձերբակալված Է․Վանեսքեհյանին ազատ արձակելու մասին:

05.12.2022թ․ որոշում է կայացվել` ազատության մեջ գտնվող մեղադրյալ Է.Վանեսքեհյանին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին, և 06.12.2022 թվականին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություն է ներկայացվել` նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Բացի այդ, 2022թ․ նոյեմբերի 19-ին փաստաբանից հաղորդում է ստացվել` ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից իր վստահորդ Է.Վանեսքեհյանին խոշտանգման ենթարկելու մասին, որի արդյունքում վերջինս բազմաթիվ մարմնական վնասվածքներ է ստացել և ընդունվել բուժհաստատություն ստացիոնար բուժման:

Դեպքի առթիվ 2022թ. նոյեմբերի 22-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ: Է․Վանեսքեհյանը ճանաչվել է տուժող, ոստիկանությունից պահանջվել են անհրաժեշտ վերաբերելի տվյալներն ու տեղեկությունները, որոնք դեռևս չեն ստացվել։

Այս վարույթով ևս նախաքննությունը շարունակվում է»։

Հիշեցնենք, որ այսօր ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն ահազանգեց այն մասին, որ Ֆրանսիայի քաղաքացի, նկարիչ, դիզայներ, քանդակագործ Էդուարդ Վանեսքեհյանը իր տան դիմաց, կնոջ և անչափահաս երեխայի առաջ բերման է ենթարկվել այնուհետև խոշտանգվել է ոստիկանության Արաբկիրի բաժնում։