Արաբկիրի բաժինը համարում եմ կտտանքների բաժին. Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Բոլորը

Ֆրանսիայի քաղաքացի, նկարիչ, դիզայներ, քանդակագործ Էդուարդ Վանեսքեհյանը իր տան դիմաց, կնոջ և անչափահաս երեխայի առաջ բերման է ենթարկվել այնուհետև խոշտանգվել է ոստիկանության Արաբկիրի բաժնում։ «Օպերատիվ հետախուզական գործունեության նկատմամբ վերահսկողությունը և մարդու իրավունքների երաշխիքները» թեմայով քննարկան ժամանակ այս մասին ահազանգեց ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Սաքունցի դիտարկամբ՝ ոստիկանության Արաբկիրի բաժինը կտտանքների բաժին է․ «Այնտեղ կտտանքների մասնագետներ են, ոչ թե ոստիկաններ, քննիչը՝ կտտանքները կոծկող։ Հսկող դատախազը՝ անմիջապես պատասխանատու պետք է լինի, իսկ դատավորը․․․ նույնիսկ կենսագրական տվյալները ճշգրիտ չեն գրանցել։ Սա աննորմալություն է։ Այստեղ ուղղակի գործ ունի անելու գլխավոր դատախազը։ Այս հանցավոր անգործության և հանցագործությունը կոծկելու համար պետք է պատասխանատվության ենթարկվեն» ։

Իրավապաշտպանը ներկայացրեց մանրամասներ։

Քանդակագործի կինը պատմել է, որ նոյեմբերի 19-ի գիշերը ամուսինները իրենց տան մոտ տեսել են հավաքված մարդկանց և ոստիկանների՝ հարևան տներից մեկում՝ վարձակալած տանը աղմուկ-աղաղակի հետ կապված։

Տան մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Էդուարդի և մի քաղաքացու միջև․․․ Այդ ընթացքում ոստիկանները նախ հրմշտում են քանդակագործի կնոջը, կինը այտին վնասվածքներ է ստանում, այդ ժամանակ Վանեսքեհյանը հայհոյում է ոստիկաններին, ասելով, թե ինչի համար են հրմշտում։
Ոստիկանները, ոգևորված, որ հայհոյել է, ձեռնաշղթաներ են հագցնում, տեղափոխում Արաբկիրի ոստիկանության բաժին, վերարկուն գցում գլխին ու սկսում բռնությունները՝ ծեծ ու ջարդ։

Դրա հետևանքով Վանեսքեհյանը վնասվածքներ է ստանում դեմքին, սալջարդ, կապտույ, պատռվում են երկու թմբկաթաղանթները:

Ըստ Սաքունցի՝ Վանեսքեհյանի վնասվածքների հետ կապված քրեական գործ չի հարուցվել, թեև կինը հաղորդում է ներկայացրել, չեն վերցրել, փոխարենը Վանեսքեհյանին կալանավորել են ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու պատճառով։ 5 ոստիկան տուժող են ճանաչվել։
Այս պահին Էդուարդ Վանեսքեհյանը մեղադրյալի կարգավիճակ ունի և գտնվում է կալանքի տակ։

Իրավապաշտպանը ներկայացրեց այն ապօրինությունները, որոնք իրականացվել են ոստիկանության ներկայացուցիչների կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում։