Շիրակի մարզպետի եղբայրը վայր է դնում Գյումրու ավագանու անդամի մանդատը

Լուրեր

16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
Բոլորը

Հիմք ընդունելով ՏԻՄ օրենսգրքի 22-րդ հոդվածի 8-րդ կետը այսօր դիմում եմ ներկայացրել Գյումրու համայնքապետին որպեսզի վաղաժամկետ դադարեցվի Գյումրի համայնքի ավագանու անդամի իմ լիազորությունները․ ֆեյսբուքի իր էջում գրել է Արման Բաղդասարյանը, որը, ի դեպ, Գյումրու մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրն է։

«Որոշումը կապված է նախ և առաջ ՔՊ վարչության վերջին նիստին քաղաքական պատասխանատվության սկզբունքի վերահաստատման հետ:

Ինչ ասել է քաղաքական պատասխանատվություն․ ես ինքս այդ սկզբունքը ակտիվ առաջ եմ տարել, որը ավագանու մակարդակում իրենից ենթադրում էր՝ համաձայն չես թիմի որոշման հետ, անում ես չհամաձայնեցված քաղաքական հայտարարություններ, հանրային վատ վարք ես դրսևորում, կատարել ես որևէ հակաօրինական գործողություն, ապա թվարկվածներից որևէ մեկի առկայության դեպքում բարի եղիր դնել մանդատը:

Իմ պարագայում, հավանաբար, դա կամ ժամանակին կուսակցությունից դուրս գալն է եղել, կամ քաղաքային իշխանության սուր քննադատումը (բացատրություն չեմ ստացել):

Անկախ այն հանգամանքից, որ այս պահին ես կուսակցական չեմ (2022 թ․ ապրիլից), այս սկզբունքները ամրագրվել են շատ ավելի շուտ (2021 թ․ հոկտեմբեր ամսին), ու ես երբեք իմ խոսքից ու սկզբունքներից հետ չեմ կանգնում:

Շնորհակալություն բոլոր գործընկերներին համագործակցության համար, մաղթում եմ բեղմնավոր աշխատանք:

Նաև խոստացածի համաձայն կանդրադառնամ իմ ձերբակալմանը, բայց ոչ հիմա»,- գրել է Արման Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ նախորդ ամիս Գյումրիում ոստիկանները  փողոցում գետին պառկեցնելով ու ձեռնաշղթաներ հագցնելով, բերման էին ենթարկել Գյումրու ավագանու անդամ, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբորը՝ Արման Բաղդասարյանին։ Նրան տարել էին ոստիկանության «Կումայրի» բաժին, հետո բաց են թողել։