Շիրակի մարզպետի եղբայրը լքում է ՔՊ-ն․ նա հրաժարվել է մանդատից, իսկ կինը՝ պաշտոնից

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայր Արման Բաղդասարյանը, որը Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է, դիմում է ներկայացրել ինչպես ՔՊ-ի շարքերից դուրս գալու, այնպես էլ ավագանու մանդատը վայր դնելու։

Նա քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է դիմումները՝ ուղղված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին ու Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանին։

Նրա կինը՝ Անի Քոչարյանը, որը զբաղեցնում է Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետի ժ/պ-ի պաշտոնը, նույնպես քիչ առաջ գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ 2022 թվականի ապրիլի 15-ից սեփական դիմումի համաձայն այլևս չի զբաղեցնելու այդ պաշտոնը։

Արման Բաղդասարյանը Գյումրու ավագանու անդամ էր ընտրվել 2021 թվականի հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններում, նրա քույրը՝ Նազելի Բաղդասարյանը, դեռ այդ ժամանակ Շիրակի մարզպետի պաշտոնը չէր զբաղեցնում, նա ԱԺ պատգամավոր էր։

Իսկ ահա Անի Քոչարյանը, որը Շիրակի պետական համալսարանի «Կրթության կազմակերպում» բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի է, այս պաշտոնում նշանակվել էր դեկտեմբերի 25-ին։ Նրա նշանակումը բավական մեծ քննադատության արժանացավ Գյումրիում, շատերը քննադատեցին Նազելի Բաղդասարյանին՝ մարզպետի պաշտոնը ստանձնելուն պես ուսանողուհի  հարսին քաղաքապետարանում պաշտոնի տեղավորելու համար։
Թե որն է նրանց հրաժարականի պատճառը, դեռ հայտնի չէ, նրանք այս մասին որևէ գրառում չեն կատարել։ Կճշտենք առաջիկայում։

Արմիկ Մովսիսյան