Շիրակի մարզպետի եղբորը ձեռնաշղթաներ հագցնելով՝ բերման են ենթարկել․ Լևոն Բարսեղյանի գրառումն ու ոստիկանության պարզաբանումը

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Գյումրու ժունալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ երեկ ոստիկանները, փողոցում գետին պառկեցնելով ու ձեռնաշղթաներ հագցնելով, բերման են ենթարկել Գյումրու ավագանու անդամ, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբորը՝ Արման Բաղդասարյանին։ Նրան տարել են ոստիկանության «Կումայրի» բաժին, հետո բաց են թողել։ Լևոն Բարսեղյանը քննադատել էր « բարեփոխված» ոստիկանության աշխատաոճը, նշել նաև, որ Արման Բաղդասարյանը Գյումրու ավագանու ակտիվ անդամներից է, քրեական կենսագրություն ու քրեական կապեր չունի։

«Այս միջադեպը հավակնում է շատ ջուր քաշել (էն լճակիս պատմությունը հիշո՞ւմ եք, էդ կարգի): Ոստիկանությունը բարեփոխվել է, առաջ հենց այնպես էին մարդկանց բռնում, հիմա նայում են՝ ով կա, որ հեռուստաընկերության համասեփականատեր է, կամ մարզպետի եղբայր՝ նրանց են բռնում, երեւի, որ ասեն, տեսեք՝ պետք լինի վարչապետին էլ կբռնենք, եթե Մասկվայից հրաման լինի: Առաջ ասում էին՝ դե տուն ենք պահում, հիմա էլ … ասում են՝ դե տուն ենք պահում, երեւի տներն են փոխվել, ոչ թե իրենք: Չէ, իրականում՝ նույն տներն են, միլիցիք են փոխվել, ահելները գնում են, ջահելները գալիս են ավանդույթները շարունակելու: Այ ֆողերս ձեր ոստիկանական բարեփոխումների վրագլխույն»,-հեգնել էր Լևոն Բարսեղյանը:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից պարզաբանեցին, որ նոյեմբերի 24-ին, ժամը 13:25-ին ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին: Կազմվել են համապատասխան փաստաթղթեր։ Արման Բաղդասարյանից այս թեմայի շուրջ պարզաբանում ստանալ դեռ չի հաջողվել։

Արմիկ Մովսիսյան