Մինչև գալիք ընտրություններ պետք չէ ակնկալել, որ Սերժ Սարգսյանն իր նախկին պաշտոնների ցանկը կհամալրի «ՀՀԿ նախկին նախագահ»-ով. «Հրապարակ»

Լուրեր

14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ ՀՀԿ նախագահ և վերահսկել ու ուղղորդել իր կուսակիցների մեծ մասի վարքը: Չնայած հեղափոխությունից 2-3 օր անց՝ ապրիլի 25-ին, խոսվում էր նրան ՀՀԿ նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը ՀՀԿ ղեկավար մարմիններում քննարկելու մասին, սակայն այդ պրոցեսը կարծես կասեցվել է: Հենց Սարգսյանը ոտքը քաշեց կուսակցությունից, այդ կառույցում կսկսվեն «սողանքային» ակտիվ գործընթացներ, և բացի մի քանի հավատավոր ՀՀԿ-ականից, այդ կառույցում, ինչպես կանխատեսում են ոմանք, «կմնան գրասենյակի քարտուղարուհին, պահակն ու հավաքարարը»:

Երեկ, սակայն, երբ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի մշտապես բազմազբաղ նախագահ Ռուբեն Թադևոսյանին հարցրինք, թե երբ են պատրաստվում փոխել ՀՀԿ նախագահին, նա կտրուկ արձագանքեց. «Այս պահին նման հարց մեր օրակարգում դրված չէ: Զբաղված եմ, այսքանը»: Իսկ եթե այդ հարցն օրակարգում դրված լիներ, ո՞վ էր լինելու Սարգսյանից հետո երկրորդ «հարգապատիվը», որին կվստահվեր օրըստօրե թեթևացող շարքերով, իսկ նախկինում 156 հազարանոց ՀՀԿ-ի նախագահությունը:

Նկատենք նաև, որ մեկ այլ կարկառուն ՀՀԿ-ական՝ Էդուարդ Շարմազանովը, խոսելով արտահերթ ընտրություններին մասնակցելու ՀՀԿ-ի ռեսուրսների մասին, ասել էր, թե ՀՀԿ-ի ռեսուրսն «իր անցած փառահեղ ուղին է, իր լիդերը, իր պրոֆեսիոնալ թիմը, որը ոչ մեկը չունի»։ Այսինքն՝ մինչև գալիք ընտրություններ պետք չէ ակնկալել, որ Ս. Սարգսյանն իր նախկին պաշտոնների ցանկը կհամալրի «ՀՀԿ նախկին նախագահ»-ով:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: