1,2 մլրդ դրամ` սուբվենցիոն ծրագրերին. Փաշինյանը թվարկում է կատարված աշխատանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Կառավարությունը փոփոխություն կատարեց 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքում և 1 մլրդ 272 մլն դրամ հատկացրեց Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին՝ շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացնելով նախագիծը, նշեց, որ այս որոշումն առնչվում է 8 մարզի 16 բնակավայրի՝ 25 սուբվենցիոն ծրարգրերի համաֆինանսավորման համար:

Արագածոտնի մարզում նախատեսված է 2 ծրագիր և 72 միլիոն դրամ, Արարատի մարզում՝ 1 ծրագիր և 126 միլիոն դրամ, Արմավիրի մարզում՝ 4 ծրագիր և 66 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզում՝ 3 ծրագիր և 95 միլիոն դրամ, Կոտայքի մարզում՝ 10 ծրագիր և 737 միլիոն դրամ, Շիրակի մարզում՝ 1 ծրագիր և 32 միլիոն դրամ, Սյունիքում՝ 1 ծրագիր և 38 միլիոն դրամ, Վայոց ձորում՝ 3 ծրագիր և 103 միլիոն դրամ:

Այսպիսով՝ ֆինանսավորվում են տարբեր համայնքներում շենքերի էներգաարդյունավետ արդիականացման աշխատանքները, պուրակների, խաղահրապարակների կառուցումը և վերականգնումը, ասֆալտապատումը, գազատարի կառուցումը և այլն:

Սանոսյանը հայտնեց, որ կառավարության մասնաբաժինը համայնքների կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերում կլինի 14.5 մլրդ դրամ, իսկ համայնքներինը՝ մոտ 13 մլդ դրամ։

Նիկոլ Փաշինյանը թվարկեց ավարտված բոլոր ծրագրերը՝ իրենց աշխարհագրական տեղաբաշխմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։